ԻՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ ՔՊ-Ն. Ո՞ՐՆ ԷՐ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՈՒՂԵՐՁԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Պառլամետարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը, անդրադառնալով ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին, գրում է.
«ԱԺ «Հայաստան» խմբակցությունը երեկ շրջանառեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ), որով առաջարկում է փոփոխել 136-րդ՝ «Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը» վերտառությամբ հոդվածը։
ՀՀ քրեական օրենսգրքի գործող՝ 136-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում՝ ցեղասպանության կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, դրանք քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար։
Նախագիծն արժանացավ իշխող խմբակցության բուռն արձագանքին և հանրությանը մատուցվում է մանիպուլյատիվ շղարշով առ այն, իբրև ընդդիմությունը ցանկանում է օրենսգիրքը լրացնել նույնաբնույթ հոդվածով՝ մոլորեցնելով հանրությանը։
Մինչդեռ՝ Նախագծով նախատեսվում է ընդլայնել հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների շրջանակը, խստացնել պատասխանատվությունը, որոշակիացնել հոդվածն ու ապահովել համաչափության տարրերը։
Ըստ նախագծի՝ քրեական պատասխանատվություն կնախատեսվի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, մեղմացնելու, հավանության տալու, արդարացնելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարող էր համագործակցել ու մասնագիտական առաջարկներ ներկայացնել՝ Նախագիծը խմբագրելու նպատակով, չքննարկել ու դեմ քվեարկել Նախագծին, բայց գնաց ամենաանընդունելի ճանապարհով ու անհարկի բացասական արձագանքի արժանացրեց Ցեղասապանության հետ կապված նախագծի օրակարգումը այն էլ՝ Ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին։
Մենք Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներ ենք ու չենք կարող ուրանալ ու մոռանալ մեր անցյալը, առավել ևս, երբ արդարությունը չի վերականգնվել, իսկ թշնամին դեռ զգոն է ու փորձում է ջնջել իր ոճրի փաստերը։ Ազգի գոյի ու հարատևման գրավականներից է պատմական հիշողությունը»։
Նշենք, որ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձևավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։
Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։
ՊԶՄԿ-ն նաև իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ և վերապատրաստում դիտորդների։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:49
Премьер-министр Армении Никол Пашинян едет в Турцию для согласования с президентом Реджепом Тайипом Эрдоганом условия для заключения мирного договора с Азербайджаном, пишет 24News со ссылкой на дипломатический источник.
-
2025-06-17 17:43
Тегеран не располагает достоверной информацией о возможном запуске израильских беспилотников по Ирану с территории Азербайджана. Об этом на пресс-конференции в Ереване сообщил посол Ирана в Армении Мехди Собхани, комментируя распространяемые в соцсетях сообщения.
-
2025-06-17 17:40
Чем дольше будет продолжаться война, тем более непредсказуемые последствия для Армении будут нарастать. Об этом заявил третий президент Республики Армения Серж Саргсян в беседе с журналистами сегодня, 17 июня, при входе в здание суда, говоря об ирано-израильском конфликте.
-
2025-06-17 17:36
Иран благодарен правительству Армении за осуждение агрессии Израиля. Об этом посол Ирана в Армении Мехди Собхани заявил во вторник на пресс-конференции.