Վասիլի ԿՈԼՏԱՇՈՎ․ ԵԱՀԿ ՄԽ-Ի ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Ռուս քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան խնդրի լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը:
Փորձագետի կարծիքով՝ միանգամայն հնարավոր է, որ ԵԱՀԿ ՄԽ անզորությունն աշխատի Հայաստանում ընդդիմադիր տրամադրությունների ուժեղացման ուղղությամբ:
«Ադրբեջանա-հայկական հարաբերություններում և այդ հարաբերություններում միջնորդության պատմության մեջ հերթական ճգնաժամն է, որն էլ Մարիա Զախարովան արձանագրել է իր հայտարարությամբ, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը։ Եվ դա համընկնում է այն բանի հետ, ինչ հայտարարում են Ադրբեջանում։ Սա, ըստ էության, նշանակում է, որ Հայաստանի կառավարության, Նիկոլ Փաշինյանի կառավարության դիվանագիտական խաղը թևակոխել է նոր ճգնաժամ: Այս դիվանագիտությունը հմտորեն հաղթահարել է մի քանի ճգնաժամեր, առաջին հերթին հաղթահարել է հեղինակությամբ և քաղաքականապես, որովհետև Փաշինյանի կուսակցության օգտին քվեարկել են ընտրություններում, իսկ դա նշանակում է, որ դիվանագիտական բոլոր դժվարությունները դուրս են գրվել։ Բայց հիմա միանգամայն հնարավոր է, որ ԵԱՀԿ-ի անզորությունն աշխատի Հայաստանում ընդդիմադիր տրամադրությունների ուժեղացման ուղղությամբ», — ասել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ Գյումրիում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը խոսում է այն մասին, որ տեղաշարժ եղել է:
«Այն, որ Գյումրիում՝ Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում հաղթել է ընդդիմությունը, քաղաքապետ է դարձել ընդդիմության ներկայացուցիչը, դա վկայում է այն մասին, որ տեղաշարժն առավել քան հնարավոր է և նույնիսկ սկսվել է։ Առավել ևս, որ Ադրբեջանը ցույց է տվել մաս առ մաս Հայաստանը կլանելու իր կարողությունը՝ նախ բանակցություններ, հետո ճնշումներ, ինչ-որ միջադեպ սահմանին, հետո ինչ-որ այլ հատվածներ վերահսկողության տակ վերցնել, նոր կարգավորում, նոր միջնորդություն, նոր բանակցություններ և այսպես աստիճանաբար կարելի է ամբողջ Հայաստանը ուտել միանգամայն հանգիստ, ինչն, ի դեպ, նույնիսկ մեծ հաշվով ռազմական գործողություններ չի պահանջում», — ասել է Կոլտաշովը։
Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի դիվանագիտությունն իր արևմտյան միջնորդների հետ արդյունք չի տալիս։
«Ինչ վերաբերում է արևմտյան տերություններին, ապա ծիծաղելի են թվում, երբ խոսքը վերաբերում է Եվրամիությանը։ Հայ հասարակությունն, ինձ թվում է, արդեն սկսում է կռահել, որ իրավիճակը վատ է, որ այդ ամենը պարզապես գեղեցիկ հեքիաթ է Եվրոպական կյանքի մասին, մինչդեռ Ադրբեջանն աստիճանաբար առաջանում է, ու միջնորդների դիվանագիտության, Փաշինյանի դիվանագիտության անօգնականությունը արդյունք չեն տալիս», — եզրափակել է Կոլտաշովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.
-
2025-04-28 12:24
Минобороны Армении опровергло сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-28 12:23
Всемирный Банк ухудшил прогноз по росту ВВП Армении на 2025 год с прежних 5% до обновленных 4% (с фактических 5,9% в 2024г), ожидая в 2026 году некоторого ускорения темпов до 4,2% (против ранее озвучиваемых 4,6%). Как передает Арминфо, об этом отмечается в апрельском экономическом обзоре ВБ по региону Европы и Центральной Азии "Ускорение роста за счет предпринимательства, внедрения технологий и инноваций".
-
2025-04-28 12:22
Президент США Дональд Трамп практически полностью уверен в том, что его администрация сможет заключить сделку с Ираном по ядерной программе исламской республики. Об этом он заявил во время общения с журналистами пресс-пула Белого дома в аэропорту Морристаун (штат Нью-Джерси).