ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԽՆԴՐԵՆ ՀԱՅԵՐԻՑ. ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԹՈՒՐՔ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՉՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում պահվում է երկու հուշամատյան` մեկը բոլոր այցելուների, մյուսը` պատվավոր հյուրերի համար։ Sputnik Արմենիան հրապարակում է թուրք քաղաքացիների տարբեր տարիների գրառումները։ Թարգմանությունը կատարվել է թանգարան–ինստիտուտի աջակցությամբ։
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ցուցադրությունը Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին, խորը տպավորություն է թողել միլիոնավոր այցելուների վրա։ Նրանց թվում են նաև էթնիկ թուրքեր։
Իրենց գրառումներում նրանք դատապարտում են անցյալի հանցագործությունները, ափսոսանք հայտնում, ներողություն խնդրում հայ ժողովրդից և ընդգծում, որ չեն կարող մոռանալ կատարվածը։
Հուշամատյանում գրառում կատարած առաջին թուրք հյուրերից մեկը «Ընդդեմ ցեղասպանության միավորում» գերմանական կազմակերպության հիմնադիր Ալի Էրթեմն էր: Նա մահացել է 2021 թվականին, իր կյանքի շուրջ 20 տարին նվիրելով Հայոց ցեղասպանության, ինչպես նաև հույների և ասորիների ցեղասպանությունների ճանաչմանն ու դատապարտմանը։
2001 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ և թանգարան–ինստիտուտ այցելած Ալի Էրթեմը գրել է, որ երբեք չի մոռանա այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին։
«Մենք երբեք չենք մոռանա 1915 թ․ապրիլի 24-ը, որպեսզի ապրիլի 24-ները այլևս չկրկնվեն/չապրվեն։ Հայ ժողովրդի ապրած ցեղասպանության ցավը կմնա սպի մեր խղճի վրա և սուգ մեր սրտերում, քանի դեռ այն չի ճանաչվել/ընդունվել որպես ցեղասպանություն»,– գրել է Էրթեմը։
Թողած գրառումներից է 2001 թ. թվագրված թուրքերենով անանուն հաղորդագրությունը Թուրքիայում ապրող քրդից։ Հեղինակն ընդգծել է, որ գիտակացաբար է ընտրել թուրքերենը։
«Ես էլ որպես մի քուրդ։ Ատում եմ 1915 թվականի կոտորածը՝ 20-րդ դարի ամենամեծ կոտորածը։ Թուրքերեն եմ գրում, որպեսզի մի օր կոտորած գործածները կարդան՝ իմանան որպես ով են մնացել պատմության մեջ»,– գրել է քուրդ այցելուն։
Սաբիհա Սերափ Էրբաշը, որը նույնպես Թուրքիայից էր Հայաստան ժամանել, հուշամատյանում գրառում է արել 1999 թվականի ապրիլի 24-ին։ Նա իր ուղերձում պատրաստակամություն է հայտնել միանալ ցեղասպանության ցանկացած դրսևորման դեմ պայքարին։
«Սիրելի՛ հայ ժողովուրդ, ես գիտեմ, որ միակ միջոցը, որը ձեզ ստիպելու է մոռանալ այն, ինչը արվել է ձեր ապրած տարածքում, դա ամբողջ աշխարհում ցեղասպանությունների դեմ պայքարելն է։ Ես խոստանում եմ աշխարհի բոլոր մարդկանց այս սուրբ վայրում պայքարել դրա դեմ»,– նշել է Էրբաշը։
Թուրքիայից մեկ այլ այցելու, որը գրառում է կատարել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անունից, նշել է` հենց հալածված ժողովուրդներն են ամենից հաճախ լավագույն ընկերներ դառնում։ Նա հիշեցրել է հայ և քուրդ ազգերի պատմական ընկերության, ինչպես նաև կանանց դերի կարևորության մասին` ժողովուրդների և հասարակության մշակույթը կրելու և ներկայացնելու հարցում։
«Հայ և քուրդ կանանց դերակատարումը/մասնակցությունը ու լեզուն քուրդ կանանց պայքարում նշանակություն են ունենում: Երկու ժողովուրդների բարեկամությունը հիմնված է պայքարի և փոխադարձ աջակցության վրա։ Սիրում ենք ձեզ և միշտ ձեզ հետ ենք»,– գրել է նա 1999 թվականի սեպտեմբերի 16-ին։
Նույն ամսում հուշամատյանում գրառում է կատարել նաև Սաբրի Տասը. «Թուրք լինելը մարդկային արժանապատվություն կորցնելն է. պատվազուրկ ազգը կամ մարդն ավարտվել է... Պատմությունը վկայում է, որ ոչ մի ազգ ջարդերով չի ոչնչացվել։ Թեև Հայ ազգն ապրել է պատմության մեջ ամենաբարբարոսական կոտորածը, սակայն այն չի ավարտվել։ Ավարտված ու անհետացած ազգերը նրանք են, որոնք իրենց մարդկային արժեքներն են կորցրել»։
Տասը կոչ է արել պահպանել մարդկության նկատմամբ հավատը և հույսը` ընդգծելով, որ թուրքերը նույնպես պատմության ինչ–որ պահի կվերագտնեն իրենց մարդկայնությունը, նույնիսկ եթե դրա համար դարեր պահանջվեն։
«Նրանք ներողություն են խնդրելու ողջ Միջագետքից ու աշխարհի մարդկությունից՝ հատկապես Հայ ժողովրդից։ 1915 թ. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը մենք կարող ենք հարգել` տեր կանգնելով մեր համամարդկային արժեքներին»,– 1999 թվականի սեպտեմբերի 7-ին գրել է նա։
1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Հեղինակ և լուսանկարներ՝ Լաուրա ՍԱՐԳՍՅԱՆ, Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.
-
2025-04-28 12:24
Минобороны Армении опровергло сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-28 12:23
Всемирный Банк ухудшил прогноз по росту ВВП Армении на 2025 год с прежних 5% до обновленных 4% (с фактических 5,9% в 2024г), ожидая в 2026 году некоторого ускорения темпов до 4,2% (против ранее озвучиваемых 4,6%). Как передает Арминфо, об этом отмечается в апрельском экономическом обзоре ВБ по региону Европы и Центральной Азии "Ускорение роста за счет предпринимательства, внедрения технологий и инноваций".
-
2025-04-28 12:22
Президент США Дональд Трамп практически полностью уверен в том, что его администрация сможет заключить сделку с Ираном по ядерной программе исламской республики. Об этом он заявил во время общения с журналистами пресс-пула Белого дома в аэропорту Морристаун (штат Нью-Джерси).