ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ ՄԵԿ ԴԱՐ
Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության մեջ միակ ցեղասպանությունն է, որը սկսվել է 20-րդ դարում (1915-1923 թթ.) և շարունակվում է 21-րդում: Ցեղասպանությունը պատմական երևույթ չէ, որի վերաբերյալ տարբեր կարծիքներն ընդունելի են, ցեղասպանությունը ոճրագործություն է, իսկ ոճրագործության նկատմամբ կարող է լինել միայն մեկ վերաբերմունք. պատիժ, իսկ պատժի կիրառման անհնարինության դեպքում՝ դատապարտում, որպես կրկնությունը կանխելու միջոց։ Ոչինչ այնքան չի խրախուսում հանցագործին, որքան անպատժելիությունը, մենք դա գիտենք մեր սեփական պատմության օրինակով:
Եթե առաջին փուլում (1878-1914) Արեվմտյան Հայաստանում հայերի ցեղասպանությունը հանգում էր բնակչության հայ մեծամասնությունը փոքրամասնության վերածելու միջոցներին, ապա դրա երկրորդ փուլը (1915-1923 թթ.) նպատակ ուներ վերացնել հայ էթնոսը ինչպես Օսմանյան կայսրության սահմաններում, այնպես էլ Արևելյան Հայաստանում։ Այդպիսին էր տարածքային զավթախուժման պանթուրքական ծրագիրը՝ Ռուսաստանի փլուզման, Կովկասի, Միջին Ասիայի, Վոլգայի շրջանի, Ղրիմի ընդարձակ թյուրքալեզու շրջանների զավթման ճանապարհով։ Մասնագետների կողմից վաղուց արդեն հաստատված է, որ հենց Հայոց ցեղասպանությունն է մոդել ծառայել Նիգերիայում բիաֆրացիների, Թուրքիայում և Իրաքում քրդերի ցեղասպանության, Բուրունդիում և Ռուանդայում տուտսիների և հուտուների փոխադարձ ոչնչացման համար: 21-րդ դարում Արցախի Հանրապետությունում թուրք-ադրբեջանական տանդեմի մտահղացած և իրագործած ցեղասպանությունը դուռ բացեց Գազայի ցեղասպանության համար…
Ցեղասպանությունը հանցագործություն է, որը կատարվում է պետության կողմից, քանզի միայն պետությունը կարող է ոչնչացնել մի ամբողջ ժողովրդի, էթնիկ խումբ կործանել: Դրա համար օգտագործվում են բանակը, ոստիկանությունը, տեղական վարչակազմը, այսինքն՝ ամբողջ ապարատը, ուստի 21-րդ դարում աշխարհը խոսում է ցեղասպան պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի մասին։ Հայտնի հետազոտող Լ.Կուպերը շրջանառության մեջ է դրել «ցեղասպանակերպ բնաջնջում» տերմինը, այդ կարգին է նա դասել 5 հազար թամիլների կոտորածը Շրի Լանկայում, 4 հազար ուսանողների սպանությունը Չինաստանի Տյանանմին հրապարակում: Զանգվածային սպանությունների փաստերի թվին են դասված 20 միլիոն խորհրդային քաղաքացիների ոչնչացումը ստալինյան բռնաճնշումների ժամանակ, 100 հազար կոմունիստների սպանությունն Ինդոնեզիայում, մինչև 2 միլիոն կամբոջացիների ոչնչացումը կարմիր կհմերների կողմից։
Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում ուներ ցայտուն արտահայտված գաղափարական հիմք։ 1908թ. հեղափոխությունից հետո իշխանության եկած երիտթուրքերը վերացրեցին Ալլահի հանդեպ վախի նախկինում առկա օսմանյան հասկացությունը, ինչն արտացոլվել է չափից ավելի դաժանության միջոցով ռասայական և էթնիկ խմբերի բազմազանությունը միատարր հասարակության վերածելու մասին երիտթուրքերի գաղափարախոսներից մեկի՝ Զիա Գյոքալփի աշխատություններում։ Երիտթուրքերի բռնապետությունը հայերին կոտորելու համար ստեղծեց «Թեշքիլաթ-ը մահսուսա» հատուկ կազմակերպությունը, մարդասպանների գումարտակները գործում էին ամեն փոքր ու մեծ քաղաքում, կուսակցական ֆունկցիոներները ղեկավարում էին հայ ժողովրդի ոչնչացումը։
Իր հետազոտություններում պրոֆեսոր Էրվին Սթրաուբը ցույց է տվել Ցեղասպանության հետևանքները հետագա սերունդների համար՝ մատնանշելով հանցագործների անմիջական ժառանգներին բռնության բացահայտման գործընթացում ներգրավելու կարևորությունը: Պատահական չէ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2004թ. օգոստոսի 12-ին Բաթում կատարած այցի ժամանակ հայտարարեց. «Իմ նախնիները երբեք ցեղասպանություն չեն գործել»: Էրդողանը քարթվելական ծագում ունի, նրա նախնիները լազ են։ Նույն քարթվելական խմբին են պատկանում սվանները, վրացիները, մեգրելները։ Նրա հայրն աշխատում էր ծովային ընկերությունում, պապը իմամ էր։ Ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը ոչ միայն Օսմանյան կայսրության անմիջական իրավական շարունակությունն է, այլև ժառանգել է այդ կայսրության երիտթուրքական ռեժիմի բազմաթիվ գծեր:
Թուրքիայի հանրապետության բոլոր հիմնադիրները, այդ թվում՝ Մուստաֆա Քեմալը, եղել են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած «Իթթիհադ վե թարաքի» կուսակցության անդամներ։ Ցեղասպանությանը Էրդողանի նախնիների մասնակցության մասին վկայություններ չկան, փոխարենը կան վկայություններ Իլհամ Ալիևի հետ միասին Արցախի Հանրապետության բնակչության ցեղասպանությանը նրա մասնակցության մասին…
1993թ. հուլիսից Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացնում է դասական ռազմական միջոցառումներ, հենց այդպես է միջազգային իրավունքը բնութագրում շրջափակումը: Դժվար թե որևէ մեկը կասկածի տակ առնի այն, որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակումը, ինչը 2023թ. սեպտեմբերին հանգեցրեց ցեղասպանության և հայկական երկրորդ հանրապետության բնակչության բռնի տեղահանման, 1993թ. շրջափակման շարունակությունն է, իսկ այն իր հերթին հետևանքն է 1915թ. Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի անպատժելիության:
Արևմտյան Հայաստանում իրականացված Ցեղասպանությունը դատապարտել են տասնյակ երկրներ և միջազգային կազմակերպություններ։ Ներկայիս Հայաստանի Հանրապետության՝ որպես Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդի նկատմամբ Թուրքիայի Հանրապետության՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի ռեպարացիոն պարտավորությունները կազմում են նվազագույնը 41 մլրդ 514 մլն 230 հազար 940 ԱՄՆ դոլար:
«Հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը դեռ պատասխանի է սպասում Թուրքիայի կողմից. ցեղասպանությունը պետք է ճանաչվի, և վնասը պետք է փոխհատուցվի։ Սրանք ուտոպիական նպատակներ չեն: Որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ՝ թուրքական պետությունն ունի միջազգային իրավական պարտավորություններ։ Միջազգային իրավունքի համաձայն՝ հանցագործությունների համար պատասխանատվությունն ընկնում է դրանք իրականացրած երկրի, ինչպես նաև իրավահաջորդության և պատասխանատվության սկզբունքով՝ նրա իրավահաջորդի վրա»,- հայտարարել է Ժնևի իրավաբանների միջազգային հանձնաժողովի գլխավոր իրավախորհրդատու Ֆեդերիկո Անդրեու-Գուզմանը։
Անպատժելիությունը հանգեցրեց Թուրքիայի մասնակցությանը 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ Թուրք զինվորականները վարձկաններ էին հավաքագրել, այդ թվում ԻԼԻՊ-ից՝ սիրիական Իդլիբում։ Նրանք թուրքական ինքնաթիռներով տեղափոխում էին վարձկաններին Բաքու՝ մասնակցելու 44-օրյա պատերազմին։
Օրերս Նիդեռլանդների բնակիչները հրապարակում շարել էին Գազայում ցեղասպանության զոհ դարձած երեխաների կոշիկները: Տրապիզոնի վիլայեթի զանգվածային սպանությունների ժամանակ մորֆին են ներարկել «չլսված քանակի հայ երեխաներին», որից հետո նրանց խեղդել են ծովում։ «Չլսված քանակ» ձևակերպումը վերցված է Տրապիզոնի առողջապահական ծառայության տեսուչ Զիյա Ֆուադի զեկուցագրից։ Նա մեղադրում Էր Ալի Սայիբին, սակայն թուրքական դատարանը արդարացրեց Սայիբին՝ պատճառաբանելով, թե նա չի խեղդել հայ երեխաներին, այլ միայն պետք է վերահսկեր մորֆինի գերդոզավորումը՝ նրանց սպանելու նպատակով։ Ահա այսպիսին էր «մեղմացուցիչ հանգամանքը»։
Սա Ցեղասպանության լոկ մեկ դրվագն է, որն արձանագրել է Նյու Յորքի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր, Գուգենհայմի ցեղասպանության հետազոտական կենտրոնի դոկտոր Վահագն Դադրյանը «Հայոց ցեղասպանության մեղադրանքով թուրքական ռազմական տրիբունալի նյութերի ամփոփում. դատավարության չորս հիմնական սերիաների բնույթն ու նշանակությունը» զեկույցում: «Չլսված քանակի հայ երեխաների» սպանության մասին եզրակացությունը հիմնված էր Տրապիզոնի Կարմիր մահիկի հիվանդանոցի տվյալների, ինչպես նաև ականատեսների վկայությունների վրա։ Արևմտյան Հայաստանում 1915-1922 թթ. Հայոց ցեղասպանության զոհ դարձած երեխաների կոշիկները կզբաղեցնեին եվրոպական բոլոր քաղաքների հրապարակները։
Հայոց ցեղասպանությունը շարունակվեց 21-րդ դարում Արցախի Հանրապետությունում, այն մտահղացավ և իրականացրեց թուրք-ադրբեջանական տանդեմը, ցեղասպանությունը շարունակվում է նաև այսօր՝ Հայաստանի Հանրապետության 240 քառ. կմ տարածքի բռնազավթման և ռազմական հանցագործ Ալիևի տարածքային նկրտումների տեսքով…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-26 10:15
26 декабря 2024 г. отец столичного градоначальника Тиграна Авиняна, отвечая на вопрос журналиста, позволил себе неуважительный выпад в адрес владельцев автомобилей марки "Опель", дескать, пусть эти "амбалы не паркуют свои деревенские "Опели" в центре Еревана".
-
2025-04-23 09:58
Геноцид армян – единственный в мировой истории геноцид, который начался в 20 веке (1915-1923 гг.) и продолжается в 21! Геноцид – не историческое явление, по поводу которого допустимы разные мнения, геноцид – это преступление, а к преступлению может быть только одно отношение – это наказание, а в случае невозможности применения наказания – осуждение, как средство предупреждения повторения. Ничто так не поощряет преступника, как безнаказанность, мы это знаем на примере собственной истории!
-
2025-04-21 09:23
За возвращением Вардана Гукасяна на прежнюю должность последовало политическое заявление о том, что Армении будет хорошо в союзе России и Беларуси, дескать, в этом случае страну ожидает мощный приток инвестиций. Из лагеря власти уже донеслись обвинения, дескать, мэр Гюмри хочет повести второй по величине город в обратном направлении: Армения интегрируется в ЕС, а город Гюмри - в Союзное государство, еще немного, и Гюмри объявит себя вольным городом!
-
2025-04-19 09:51
Архиепископ Микаэл Ачапахян никак не может смириться с политическими лаврами, которые достались архиепископу Баграту Галстаняну, возглавившему движение "Тавуш во имя Родины". Духовный лидер епархии Ширака не так давно дал интервью с критикой в адрес третьего президента, на которое весьма оперативно отреагировали республиканцы. Из лагеря второго президента раздались возгласы восторга по поводу озвученной критики. Взаимные забрасывания грязью между сторонниками Роберта Кочаряна и Сержа Саргсяна – это реализация плана Пашиняна по расколу реальной оппозиции, от этого взаимообмена выиграет только Пашинян, а еще те, кто позиционирует себя в качестве третьей силы.