ԻՆՉՊԵՍ ԿՈՐԾԱՆՎԵՑ ԱՐՑԱԽԸ
Ահավասիկ մի փոքր քանակ՝ ստի և մանիպուլյացիաների վերջին չափաբաժնից: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասում է, թե Ռոբերտ Քոչարյանը համաձայնություն է տվել Էրդողանին՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու համար, որը պետք է համատեղ պարզեր՝ «եղել է, թե չի եղել Հայոց ցեղասպանությունը»: Սա սուտ է, որը հերքվում է Էրդողանի առաջարկին Քոչարյանի գրավոր պատասխանով։
Համացանցում հեշտությամբ կարելի է գտնել տեքստը, որում, մասնավորապես, ասվում է. «Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, և մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Ահա թե ինչու մենք առաջարկել և նորից առաջարկում ենք առանց նախապայմանների հաստատել նորմալ հարաբերություններ երկու երկրների միջև։ Այս համատեքստում միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած և բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջև՝ նպատակ ունենալով լուծել դրանք և փոխըմբռնման հասնել»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, խանգարելով Գեղամ Մանուկյանի ելույթին, տեղից գոռում է, թե ՀՅԴ մամուլի պաշտոնական մարմինները զբաղվել են Վազգեն Սարգսյանի վարկաբեկմամբ: Սուտ է. բավական է բացել «Օրագիր» թերթի համարները և կտեսնենք, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից առաջ Վազգեն Սարգսյանի և ընդհանրապես բանակի վարկաբեկմամբ զբաղվել է Նիկոլ Փաշինյանի կողմից խմբագրվող հենց այդ լրատվամիջոցը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, թե արցախցիները չեն կռվել։ Սա սուտ է, որի համար Ալեն Սիմոնյանը փաստերի և հանրության ճնշման ներքո ստիպված եղավ ներողություն խնդրել:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե 5-րդ հեռուստաալիքը «գողանում է» սիրված սերիալները: Սա սուտ է, որը հերքեց հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նա հայտարարեց, որ բոլոր փաստաթղթերը կարգին են, ակնարկեց, որ կառչելն անհնար է։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց, թե 2023-ի սեպտեմբերին Արցախի համար մղված մարտերում զոհվել է ընդամենը 10 արցախցի: Սա սուտ է, որի համար Սուքիասյանը փաստերի և հանրության ճնշման տակ ստիպված եղավ ներողություն խնդրել, իսկ հետո հիստերիայի մեջ բղավել լրագրողների վրա։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց… «Հայտարարել»-ը սխալ բառ է։ Ճղավեց. դիմելով Գեղամ Մանուկյանին՝ նա խորհրդարանի ամբիոնից կոկորդ էր պատռում, թե «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ Դաշնակցությունը անջատել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի լույսերը և հեռացրել Արարատ լեռան պատկերը ֆուտբոլի հավաքականի խորհրդանշանից։ Սա սուտ է. այդ ժամանակաշրջանում ՀՅԴ-ն դեմ էր հանդես գալիս հայ-թուրքական արձանագրություններին և ակցիաներ կազմակերպում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցի դեմ։
Իշխանական ողջ թիմը զբաղված է այն թեզի տարածմամբ, թե 2023-ի օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին Արցախում պետական հեղաշրջում է տեղի ունեցել և իշխանությունն անցել է ՀՅԴ-ին։ Դա սուտ է, որը հերքվում է այդ իրադարձությունների անմիջական մասնակիցների կողմից։ Արայիկ Հարությունյանը վաղուց էր ուզում հրաժարական տալ և, չնայած արցախցիների առարկություններին, ի վերջո արեց այդ քայլը: Նախագահի պաշտոնում ընտրվեց անկուսակցական Սամվել Շահրամանյանը: Դա Արցախը փրկելու վերջին փորձն էր, Ստեփանակերտը պատրաստվում էր Եվլախում Բաքվի ներկայացուցիչների հետ բանակցություններին, բայց Ալիևն առաջ անցավ։
ՀՀ ԱԳՆ-ը՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, պնդում է, թե Արցախը չի աջակցել իր ջանքերին և հրաժարվել է Սոֆիայում ու Բրատիսլավայում Բաքվի հետ երկխոսությունից: Սա սուտ է, որը հերքվում է այդ իրադարձությունների անմիջական մասնակիցների կողմից։ Ստեփանակերտը չի հրաժարվել ո՛չ Սոֆիայում, ո՛չ Բրատիսլավայում շփումներից, նույնիսկ ավիատոմսերն էին պատվիրված։ ՀՀ ԱԳՆ-ի «ջանքերը» դատապարտված էին ձախողման. Բաքուն չէր գնա նման հանդիպումների։
Եվ դեռ մեծ հարց է՝ ի նպաստ Արցախի կլինեին արդյոք Երևանի այդ նախաձեռնությունները, թե՞ ավելի շուտ՝ ի վնաս։ Չմոռանանք, որ այդ ժամանակ արդեն երկու տարի շարունակվում էր Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը Ուկրաինայում։ Եվ այդ պայմաններում, չնայած Արցախում խաղաղությունն ապահովում էին ռուս խաղաղապահները, Երևանը Մոսկվայի թիկունքում փորձում էր ամերիկացիների միջոցով կազմակերպել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների ուղիղ բանակցություններն արևմտյան մայրաքաղաքներում...
Ինչո՞ւ կործանվեց Արցախը։ Այն պահի դրությամբ ճղավող ստախոս-քաղաքական դիլետանտների այս կուսակցությունը կառավարում էր Հայաստանն արդեն 6 տարի շարունակ. այլ կերպ պարզապես չէր կարող լինել։
Այսօր շատ է խոսվում այն մասին, թե կա արդյոք նոր պատերազմի վտանգ։ Օբյեկտիվ նախադրյալներ չկան, բայց կա սուբյեկտիվը։ Հայաստանում իշխանության ղեկին այս թիմի մնալը։ Դա ամենավտանգավոր սադրանքն է. Հայաստանում այդ թիմի կառավարման պայմաններում՝ գլխավոր ճղավողի և մանիպուլյատորի գլխավորությամբ, Ադրբեջանը մշտապես գայթակղություն կունենա ռազմական արկածախնդրության ճանապարհով նոր զիջումներ կորզելու Հայաստանից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-26 10:19
Никол Пашинян очень озаботился сожжением турецкого и азербайджанского флагов. Очень ему это не понравилось. Соседи, говорит… Очень «цивилизованные» соседи, согласно впечатлению Пашиняна от своего первого контакта с Алиевым.
-
2025-04-25 09:25
Зеленский Трампа разозлил не на шутку. Гнев Трампа вызвало заявление Зеленского, что Киев юридически никогда не признает Крым частью России. Тем самым Зеленский приоткрыл важную составляющую плана Вашингтона по урегулированию конфликта на Украине. Не дожидаясь завершения консультаций, не дожидаясь официального обнародования этого плана Белым Домом.
-
2025-04-23 09:33
Совсем немного из последней порции лжи и манипуляций. Арусяк Джулакян, депутат НС РА от фракции «Гражданский договор» говорит, что Роберт Кочарян дал согласие Эрдогану на создание комиссии историков, которые должны были совместно разобраться «был ли или же не был Геноцид армян». Это ложь, опровергаемая письменным ответом Кочаряна на предложение Эрдогана.
-
2025-04-22 09:25
Слушал на днях одного из наших традиционных западников. Всякий раз не устаешь удивляться их цинизму и двуличности. Давал наш западник «дельные» советы властям. Говорил, что надо властям заключить с американцами договор по редкоземельным металлам. По примеру Украины. То есть, предоставить американцам права на разработку и использование. Еще дать американцам право контролировать будущий транзит через Армению по железной дороге, связывающей западные регионы Азербайджана с Нахиджеваном…