ՀՅԴ․ Մենք հստակ ուղերձ ենք ուղղում Թուրքիայի իշխանություներին, մեր պայքարը չի մարելու
ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանի ելույթը՝ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ․
«Ողջույն քեզ պահանջատեր հայ ժողովուրդ, ողջույն քեզ պահանջատեր հայ երիտասարդ։
Այսօր, այստեղ ապրիլի 24-ի նախօրյակին, հանրապետության հրապարակում մենք կրկին հավաքվել ենք պայքարի ջահը ձեռքներիս ասելու, որ այստեղ ենք ոչ միայն որպես հիշողության կրողներ, այլ որպես արդարություն պահանջող սերունդ։
Մենք այստեղ ենք՝ որպես սերունդ, ում ընկերները ընկել են հայրենիքի համար մղվող պատերազմներում, բայց իրենց արածով մեզ թողել են հստակ ուղեգիծ՝ պայքարը պետք է շարունակվի, կռիվը պետք է շարունակվի։
Մեր թշնամիների քաղաքականությունը 110 տարի անց չի փոխվել, դրա վկայությունն է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը, որը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանական գործողություն։ Այն ինչ 110 տարի առաջ տեղի ունեցավ Մուշում, Վանում, Սասունում նույնը տեղի ունեցավ Հադրութում, Շուշիում ու Ստեփանակերտում։
Ցեղասպանությունից 110 տարի անց մենք համոզված ենք մի բանում, որ երբ քեզ հարվածում են, դու ավելի ուժգին պետք է հարվածես, հակառակ դեպքում կլինի այն ինչ եղավ Արցախում։
Մենք ողջ աշխարհին այստեղից ուղղում ենք հստակ ուղերձ․ եթե դուք չեք բռնում ցեղասպանի ձեռքը, այն անպայմանորեն մի օր ձեզ նույնպես հարվածելու է։
Մենք հստակ ուղերձ ենք ուղղում Թուրքիայի իշխանություներին, մեր պայքարը չի մարելու, մենք հասնելու ենք մեր նպատակի վերջնակետին, որովհետև դա մեր կյանքի իմաստն է։
Մենք կոչ ենք անում Թուրքիայի երիտասարդությանը, եթե դուք չստիպեք ձեր իշխանություններին ընդունել ցեղասպանությունը, դրա պատասխանատվությունը կրելու եք նաև դուք։ Համոզված եղեք, հայ երիտասարդության մեջ կրկին լինելու են Սողոման Թեհլերյաններ և Արշավիր Շիրակյաններ։
Հայ վրիժառուների բանակը այնքան է մեծանալու, մինչև որ հասնենք արդար հատուցման թե՛ ցեղասպանության, թե՛ Արցախի հարցում։
Մենք կոչ ենք ուղում հայ երիտասարդին։ Զա՛րկ, զարկ ավելի ուժգին, զարկ այնպես, որ թշնամին զգա քո շունչը, զարկ այնպես, որ թշնամուն հաճոյացողը դողա ուրացման մտքից։
Այսօր կա մի իշխանություն, որն ասում է, մոռացեք ցեղասպանությունը, մոռացեք Արցախը , մոռացեք ձեր անցյալը։
Բայց մենք չենք մոռանում։ Մենք չենք ընտրում ուրացուման ճանապարհը։ Այդ քաղաքկանությունը սկսվում է ցեղասպանության զոհերի հիշատակի ուրացումից և ավարտվում պետակնության կորուստով։ Մենք երիտասարդներս կանգնած ենք այդ ուրացման ճանապարհին, և ետ ենք շրջելու պարտության էջը, մենք նորից ոտքի ենք կանգնելու և հաղթելու ենք, մենք կերտելու ենք մեր ազգի և պետության արժանապատիվ ապագան և այդ ապագային հասնելու միայն մեկ ելք կա․․․․․ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ․․․․․Պայքար, Պայքար»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.