Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՄԻԼԻՈՆԻՑ ԱՎԵԼԻ ԶՈՀԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․
«Արդարության ձայնը ոչ ոք ի զորու չէ լռեցնել: 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերը անտարբերության ու լռության պայմաններում խոշտանգումների ենթարկվեցին և սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին: Նրանք այլևս չեն կարող արդարադատություն պահանջել իրենց նկատմամբ իրականացված այդ հրեշավոր հանցագործության համար, չեն կարող վկայություն տալ այն դժոխային ճանապարհի և տանջալից մահվան մասին, որ սեփական հայրենիքում ենթարկվել են 110 տարի առաջ:
Նրանք չեն կարող, իսկ մենք՝ արժանապատիվ հայերս, քաղաքակիրթ մարդկության հետ միասին պարտավոր ենք դառնալ նրանց ձայնը և հնչել ավելի ու ավելի բարձր: Ոչ մի հանցագործություն չպետք է մնա անպատիժ։ Ոչ մի ժողովուրդ չպետք է կրի չիրականացված արդարադատության ծանրությունը։ Ավելի քան մեկ դար անց մարդկության դեմ շարունակվող ցեղասպանությունները ցույց են տալիս, թե ուր կարող են տանել հանցավոր լռությունն ու անտարբերությունը։ Մենք իրավունք չունենք լռելու, առավել ևս՝ մոռանալու, իսկ ուրացողները կամ ցեղասպանությունը կասկածի տակ դնողներն ուղղակիորեն մեղսակից են դառնում այդ ոճրագործությանը:
Խոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև և երախտագիտությամբ հիշում մարդկային արժանապատվության ու կյանքի համար պայքար մղած մեր նահատակ և վերապրած հերոսներին:
Թուրքիայի պետական քաղաքականությունն առ այսօր հիմնված է ժխտողականության, պատմական փաստերի աղավաղման և ճշմարտության դեմ քարոզչության վրա, մինչդեռ ճշմարտության հետ խիզախորեն առերեսումը, արդարության պաշտպանությունը միայն կարող է Թուրքիային դիրքավորել որպես համամարդկային արժեքներին հաղորդակից՝ քաղաքակիրթ և պատասխանատու պետություն, որը պատրաստ է հաղթահարելու իր պատմության մութ էջերը՝ հանուն խաղաղության, հաշտեցման և կայունության։ Այդպիսով կփակվի մի դաժան էջ՝ ոչ թե մոռացության, այլ արդարության միջոցով։
Թուրքական կառավարությունը պետք է հասկանա, որ արդարությունը չի կարող անհետանալ պատմական հուշարձանների ստվերում, քանզի այն չափազանց խոսուն է, և եթե նայի իր շուրջը, կտեսնի, որ ճշմարտությունն ապրում է ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների հարյուր հազարավոր վկայություններում, օտարերկրյա դիվանագետների, բազմաթիվ վավերագրողների ձեռագրերում, Արևմտյան Հայաստանի երբեմնի հայաբնակ քաղաքների ու գյուղերի հայակերտ շինություններում, լքված ու ավերված եկեղեցիների քարերի հայատառ վիմագրություններում, Թուրքիայի առանձին մտավորականների համարձակ խոսքերում...
2023 թվականի սեպտեմբերին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված և իրենց բնօրրանից բռնի տեղահանված 140 հազարից ավելի արցախցիների հետ տեղի ունեցածը շարունակությունն է մեկ դար առաջ իրականացված և չդատապարտված ցեղասպանության: Օսմանյան կայսրության օրինակով Ադրբեջանն այսօր Արցախում հետևողականորեն ոչնչացնում է հայկական հետքը՝ հազարամյակների հոգևոր-մշակութային ժառանգությունը, խեղաթյուրում պատմությունը:
Մեզնից շատերը հիշում են, թե ինչպիսի հավաքական ուժ, կազմակերպվածություն և համահայկական միաբանություն կար ընդամենը մեկ տասնամյակ առաջ՝ 2015 թվականին, երբ նշում էինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Այդ օրերին Հայաստանը դարձել էր պատմական արդարության պահանջի բարձրաձայնման, քաղաքակիրթ մարդկության հետ միասին ցեղասպանությունը վերապրածների հիշատակի արժանապատիվ հարգման և ցեղասպանությունների դեմ պայքարի համաշխարհային հարթակ: Դա պարզապես 100-րդ տարելիցը նշելու արարողություն չէր, այլ հստակ ձևակերպված օրակարգ, որն ամրագրվեց համահայկական հռչակագրով: Այդ հռչակագիրը, որպես ազգային միասնական կամքի արտահայտություն, պետք է մնա Հայաստանի Հանրապետության օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել պատմական արդարությունը:
Հայաստանի կառավարիչները պետք է չմոռանան, որ 110 տարի առաջ այս օրերին ընդհատված միլիոնից ավելի կյանքերը երբեք չեն կարող դառնալ սակարկման առարկա, և ցեղասպանության աներկբա իրողությունը չի կարող ներկայացվել որպես «խաղաղության խոչընդոտ»։ Հակառակ մոտեցումը չի կարող որակվել այլ կերպ, քան քաղաքական բարոյազրկում և ազգուրացություն: Սեփական աթոռապաշտությունը վեր չէ համահայկական կամքից ու պատվախնդրությունից: Ազգային շահերն ուրացող և պետության գոյությունը վտանգի տակ դրած իշխանությունները պետք է հեռացվեն, քանզի պետականության կորստի ամենակարճ ճանապարհն անցնում է սեփական իրավունքներից ու արժանապատվությունից, արդարության համար պայքարից հրաժարվելու և պատմական հիշողությունը ջնջելու միջով։ Հետևաբար՝
ՀԻՇԵԼԸ ՄԵՐ ՊԱՐՏՔՆ Է,
ՊԱՀԱՆՋԵԼԸ՝ ԻՐԱՎՈՒՆՔԸ,
ՊԱՅՔԱՐԵԼԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 13:48
Россия не пойдет на долгосрочное прекращение огня в Украине, предложенное Киевом, пока не будут урегулированы всю «нюансы», заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, передает РИА Новости.
-
2025-04-29 13:47
Некоторые мысли и суждения, высказанные предстоятелем армянской епархии стран Балтии, архиепископом Вазгеном Мирзаханяном на встрече с премьер-министром Армении Николом Пашиняном являются крайне субъективными, индивидуальными и не могут быть приписаны к Церкви. Об этом говорится в заявлении Святого Эчмиадзина в связи с многочисленными запросами, поступившими от СМИ на фоне прошедшей в Эстонии скандальной встречи Пашиняна с Мирзаханяном.
-
2025-04-29 13:46
Азербайджанская провокация, организованная в Москве в рамках празднования 80-летия Дня Победы, носила явно спланированный характер, в которую были вовлечены представители нескольких азербайджанских структур. Об этом на своей странице в Facebook написал депутат Национального Собрания РА от оппозиционной фракции "Честь имею" Тигран Абрамян.
-
2025-04-29 13:43
Память о великом подвиге советского народа в Великой Отечественной войне жива и в России, и в Армении, и это не только политический вопрос. Об этом заявил посол России в Армении Сергей Копыркин в беседе со Sputnik Армения после церемонии вручения юбилейной медали "Победы в ВОВ 1941-1945 гг" ветерану ВОВ в Ванадзоре.