«Հայաքվե»․ Իշխող վարչախմբի փորձերը՝ նսեմացնելու Ցեղասպանությունը, ՀՀ-ի դեմ անթույլատրելի ոտնձգություն են
Իշխող վարչախմբի փորձերը՝ նսեմացնելու Ցեղասպանությունը, ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ անթույլատրելի ոտնձգություն են: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնությունը:
Հայտարարության մեջ ասվում է. ««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ոգեկոչում է մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակը և իր վճռականությունն է հայտնում՝ շարունակելու պայքարը Հայոց Ցեղասպանության համապարփակ միջազգային ճանաչման, դատապարտման և մեր ազգային ու մարդկային ոտնահարված իրավունքների վերականգման համար։
«ՀայաՔվե» միավորումը, հավատարիմ իր որդեգրած գաղափարախոսությանը, հանդես է գալիս Հայոց Ցեղասպանության ժխտման կամ նրա պատմական նշանակությունը նսեմացնող ցանկացած փորձի դեմ։ Մասնավորապես, «ՀայաՔվե» միավորումը կտրականապես դեմ է ՀՀ իշխող վարչախմբի փորձերին՝ հրաժարվելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացից, և համարում է դա Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական անվտանգության և ազգային շահերի դեմ ուղղված անթույլատրելի ոտնձգություն։
Միևնույն ժամանակ, «ՀայաՔվե» միավորումը աջակցում է ՀՀ Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության մերժման կամ այն կասկածի տակ դնելու փորձերի քրեականացման վերջին նախաձեռնությանը՝ լինելով առաջինը, որը դեռևս 2023 թ․ նախաձեռնել էր նմանատիպ օրենսդրական գործընթաց։ Հիշեցնենք, որ 2023 թվականին Ազգային Ժողովի ՔՊ մեծամասնությունը, արհամարհելով «ՀայաՔվեի» ներկայացրած օրենքի նախագծին աջակցած 58 հազար քաղաքացիների կամքը, հրաժարվեց այդ հարցը նույնիսկ ԱԺ նիստերի օրակարգում ներառելուց։
«ՀայաՔվե» միավորումը շարունակելու է իր հետևողական պայքարը Հայոց Ցեղասպանության պատմական կարևորությունը նսեմացնող բոլոր փորձերի դեմ, ինչն արդեն հիմա իրական վտանգներ է ստեղծել դրա հնարավոր կրկնության համար։ Միայն Հայոց Ցեղասպանության համապարփակ միջազգային ճանաչումը, դատապարտումը և հայ ժողովրդի կրած ահռելի կորուստների հատուցումը կարող են հնարավորություն տալ կանխելու դրա հնարավոր կրկնությունները և կայուն խաղաղություն հաստատելու մեր տարածաշրջանում։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.