Գարեգին Բ․ Հայոց ցեղասպանության ճանաչումը և համընդհանուր դատապարտումը առաքելություն է
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու համընդհանուր դատապարտումը առաքելություն է մեր ժողովրդի և քաղաքակիրթ ողջ մարդկության համար: Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվան նվիրված իր խոսքում այս մասին ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։
«Հայոց ցեղասպանության դատապարտումը չպիտի սահմանափակվի սոսկ հուշարձանների մոտ համախմբումով, այլ պիտի գործադրվեն հետևողական քայլեր՝ մեր ժողովրդի հանդեպ արդարությունը վերականգնելու և կանխելու նման ողբերգությունները։ Առանց այսօրինակ հանցագործությունների դատապարտման, առանց պատմական արդարության հետ առերեսվելու հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի և պետությունների միջև և սերունդներին փոխանցել լուսավոր ապագա»,– ընդգծել է կաթողիկոսը։
Նրա խոսքով` մարդկության ու մարդկայնության դեմ գործած ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում, ո՛չ վաղեմության ժամկետ։
Կաթողիկոսը հիշեցրել է, որ աշխարհասփյուռ հայերի միասնական ջանքերի և միջազգային հանրության աջակցության շնորհիվ բազմաթիվ երկրներ ու իրավապաշտպան կազմակերպություններ իրենց ձայնն են բարձրացրել հանուն արդարության, և Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու որակել են որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն։
«Ապահով ու անվտանգ աշխարհ կառուցելու ճանապարհը բացառումն է բռնությունների, պատերազմների, ատելության ու թշնամանքի հրահրումների։ Մեր արդար դատի պահանջատիրությունը չունի իր մեջ ատելություն ու թշնամանք։ Պահանջատիրությունը ցուցիչն է ազգային մեր արժանապատվության և հարացույցը մեր սուրբ նահատակների նկատմամբ հարգանքի ու նրանց հիշատակի առջև մեր խոնարհումի: Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև»,– նշել է Գարեգին 2–րդը։
Նա նշել է, որ երբ նոր ցեղասպանության իրականացմամբ ամբողջությամբ բռնազավթված և հայաթափված է Արցախը և Հայաստանը գտնվում է անվտանգային սպառնալիքների առջև, հավատարմությունը հավատքին, ազգին ու հայրենիքի նվիրական արժեքներին հրամայական է։ Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ է անում անսասան պահել հավատը, միաբանվել, մշտապես գործել արդարության հաղթանակի համար և վերափոխել մեր կյանքի ընթացքը՝ հանուն ազգային վերազարթոնքի։
Կաթողիկոսը կոչ է անում նախանձախնդիր լինել հոգևոր ու բարոյական մեր արժեքների պահպանությանը և զորանալ հայրենիքի ու ազգի հանդեպ սիրով։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.