Последние новости

Ադրբեջանում բարձրաձայն քննարկում են Սյունիքի զավթման հնարավորությունը

Ադրբեջանում դիտարկում են Սյունիքի զավթման հնարավորությունը։ Դա արվում է ադրբեջանական տրամաբանությանը բնորոշ որպես «հայկական ագրեսիային պատասխան» ձևով։

«Ֆրանսիայի կողմից Հայաստանին հարձակողական սպառազինության տրամադրումը տարբեր տեսակի օգնության քողի ներքո և Հայաստանին հնարավոր միջազգային ռազմական գործողություններին նախապատրաստելու գործընթացը, ներառյալ ԵՄ առաքելությունը, ևս մեկ անգամ հաստատում են, որ Հարավային Կովկասում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում հակամարտության նոր օջախի ստեղծումը զարգանում է երկու սցենարով»,- հայտնել է արտաքին միջամտությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը ադրբեջանական խորհրդարանի լսումների ժամանակ։

Բառացի մեջբերում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից. «Նախ՝ Հայաստանը, Ֆրանսիայի աջակցությամբ և դրդմամբ, կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, ինչը կհանգեցնի տարածաշրջանում նոր հակամարտության բռնկման։ Երկրորդ՝ Հայաստանը կարող է ներքաշվել արևմտյան ռազմական գործողությունների մեջ իր հարևան պետություններից մեկի, օրինակ՝ Իրանի դեմ, և եթե գործողություններն անհաջող լինեն, այդ պետության հակահարձակման արդյունքում կարող է գրավվել Արևմտյան Զանգեզուրը/Սյունիքը։ Սրանք մեր սցենարներն են։ Որովհետև Հայրենական պատերազմից հետո Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը մեծացել է, ինչն արտաքին դերակատարների հետաքրքրությունը գրավել է մարզի հանդեպ»։

Այսպիսով, «պատասխան ագրեսիային» քողի ներքո Բաքուն մտցնում է Սյունիքը գրավելու գաղափարը։ Գաղափարը հնչել է ճիշտ ժամանակին՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ