Պակիստանի և Հնդկաստանի միջև հակամարտությունը կարող է վերածվել միջուկային դիմակայության
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է Հնդկաստանի հետ միջուկային հակամարտության ռիսկի մասին։ Al Jazeera հեռուստաալիքի եթերում նա միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել երկկողմ հարաբերությունների սրմանը:
«Երկու երկրներն էլ միջուկային զենք ունեն, և հակամարտությունը կարող է վերաճել միջուկային դիմակայության», - ընդգծել է Ասիֆը:
Իրադրության լարման առիթ է դարձել ապրիլի 22-ին Պահալգամ քաղաքում (Ջամու և Քաշմիր նահանգի տարածք) տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել են Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացիներ, վիրավորվել են բազմաթիվ մարդիկ: Հնդկական հատուկ ծառայությունների վարկածով՝ հարձակման (որը, ըստ հնդկական կառույցների, իրականացվել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզության աջակցությամբ) պատասխանատվությունը կրում է «Լաշքար-է-Թայբա» խմբավորումը (արգելված է ՌԴ-ում), հաղորդում է The Hindustan Times-ը:
Նախօրեին Հնդկաստանը պաշտոնապես դադարեցրեց Ինդոս գետից Պակիստան ջրերի հոսքը՝ փակելով բոլոր չորս ջրարգելակները, որոնցով ջուրը ամբարտակների և ջրանցքների միջով հոսում է հարևան պետության տարածք։ Տեղեկությունը հաստատվել է կառավարության կողմից հրապարակված տեսանյութով, որտեղ երևում է ջրամատակարարման անջատման պահը։
Ավելի վաղ Հնդկաստանը գրեթե կիսով չափ կրճատել էր Իսլամաբադում դեսպանատան աշխատակազմը, վտարել պակիստանցի ռազմական խորհրդականներին, փակել էր «Աթթարի» սահմանային կետը, կասեցրել է ջրային ռեսուրսների բաշխման մասին համաձայնագիրը և Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը:
Պակիստանյան կողմը պատասխանել է նմանատիպ միջոցներով՝ կասեցրել է բոլոր երկկողմ համաձայնագրերը, հնդիկ ռազմական խորհրդականներին հայտարարել է անցանկալի անձ, փակել է օդային տարածքն ու «Վագահ» սահմանային անցակետը: Երկրի Անվտանգության խորհուրդը նախազգուշացրել է, որ Ինդոս գետի հոսքը փոխելու Հնդկաստանի ցանկացած փորձ կդիտարկվի որպես ագրեսիայի ակտ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 14:12
Сигнал о готовности к прямым переговорам должен исходить из Киева, пока Москва не видит никаких действий. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-04-28 14:09
Число жертв взрыва в порту Шахид-Раджаи на юге Ирана выросло до 46. Об этом сообщило агентство Mehr.
-
2025-04-28 14:08
Глобальные военные расходы в 2024 году достигли $2,718 трлн, что на 9,4% больше, чем в 2023 году. Это самое большое в годовом исчислении увеличение со времен окончания холодной войны, сообщил Стокгольмский международный институт исследования проблем мира (SIPRI) в новом докладе.
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.