Փելոսի․ Հարգում ենք սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ: Փելոսին X-ի իր միկրոբլոգում հրապարկված ուղերձում նշել է.
«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը»:
Նա հավելել է՝ 2022-ին Հայաստան այցի ընթացքում մեծ պատիվ է ունեցել այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու այս ոճրագործության զոհերի հիշատակին։
Փելոսին կարևորել է պատմության այս մութ էջի վրա լույս սփռելը շարունակելը։
«2019 թվականին Դեմոկրատական պալատը (խմբ.-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ) պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա ճշմարտության՝ պատմական և վաղուց ուշացած ճանաչում էր ու մարդու իրավունքների նկատմամբ տևական հանձնառություն»,-նշել է Փելոսին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 09:31
Мы продолжаем наши контакты с американской стороной по ситуации на Украине. Есть ряд признаков того, что мы движемся в верном направлении. Об этом в интервью телеканалу CBS News заявил глава МИД России Сергей Лавров.
-
2025-04-28 09:29
Министр обороны Германии Борис Писториус заявил в воскресенье, что Украине не следует соглашаться на последнее предложение президента США Дональда Трампа о передаче части территории в обмен на прекращение огня с Россией, поскольку это было бы сродни «капитуляции».
-
2025-04-28 09:27
Пребывание в США дольше положенных сроков может привести к запрету на въезд в Соединенные Штаты навсегда, сообщает американское посольство в Армении.
-
2025-04-28 09:23
Число погибших при взрыве в порту Шахид Раджаи Бендер-Аббаса в Иране достигло 40, ранены более 1000 человек, сообщает IRIB.