Последние новости

Կիևի քաղաքապետ Կլիչկո․ Ուկրաինան կարող է ստիպված լինել խաղաղության համար տարածքներ զիջել

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն BBC-ին ասել է, որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տարածքային զիջումներ անելու ճնշման ֆոնին Ուկրաինան կարող է ստիպված լինել հողեր զիջել։

«Սցենարներից մեկը… տարածքներ զիջելն է։ Դա արդար չէ։ Բայց հանուն խաղաղության, ժամանակավոր խաղաղության, գուցե դա կարող է լուծում լինել, ժամանակավոր», — ասել է նա։

Նա ընդգծել է, որ ուկրաինացիները «երբեք չեն ընդունի օկուպացիան» Ռուսաստանի կողմից։

BBC-ին նշում է, որ նրա հետ խոսել է Կիևի վրա ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումից մի քանի ժամ հետո, որի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել է ավելի քան 80-ը։

ArmRadio.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ