ՈՐՔԱ՞Ն Է ԾԱԽՍԵԼ ԱԺ–Ն ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանականներ բարձր ներկայացուցիչների ընդունելության կազմակերպման համար ՀՀ ԱԺ–ն շուկայականից մի քանի անգամ թանկ արժեքներով է գնումները կազմակերպել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ պատվիրակությունները ՀՀ–ում են եղել հունվարի 22-25-ը։
«Ընդհանուր հաշվով՝ 3 օրվա համար ԱԺ-ն ծախսել է մոտ 223 հազար ԱՄՆ դոլար: 87 մլն 798 հազար դրամ է տրվել «Չեփթր» ՍՊԸ-ին»,– գրում է թերթը։
«Չեփթր» ՍՊԸ-ն նորաբաց ընկերություն է, որը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում պետական գրանցում ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 30-ին։ Ընկերության իրական շահառուն, ըստ ԱՆ պետռեգիստրի, Սիրվարդ Պետրոսյանն է։ Ըստ մամուլի հրապարակումների, Սիրվարդ Պետրոսյանը «Դվին» հյուրանոցային համալիրի նախկին տնօրենն է։
«Չեփթր» ՍՊԸ-ն մի քանի ծառայություն է մատուցել. պատվիրակության այցով պայմանավորված Պարոնյան փողոցում` «Դվին» հյուրանոցի առջևի հատվածում, ինչպես նաև շենքի ներսում դրոշներ են տեղադրվել, շենքում նաև լեդ էկրաններ, ամբիոններ, նոր լինոլեումներ և այլ գույք է տեղադրվել։ Կազմակերպվել են նաև սուրճի ընդմիջումներ, ընթրիք, նույնիսկ Wi-Fi ծառայության համար է գումար հատկացվել, այն դեպքում, երբ «Դվին» հյուրանոցում կա Wi-Fi:
«Երևանի Պարոնյան փողոցում 8 դրոշ տեղադրելու համար ԱԺ-ն այդ ընկերությանը վճարել է 2 մլն 95 հազար դրամ (ամեն դրոշի համար` 261 հազար ՀՀ դրամ): Մինչդեռ List.am կայքում տեսնում ենք, որ ամենաթանկարժեք դրոշները` պատվանդանով, վաճառվում են 30.000 դրամով: Դվին հյուրանոցի առջևի մասում ևս 8 դրոշ տեղադրելու համար 1 մլն 888 հազար դրամ է ծախսվել (մեկ դրոշի արժեքը՝ 236 հազար դրամ): Հենց հյուրանոցի վրա տեղադրված դրոշների համար էլ ծախսվել է 594 հազար դրամ: «Պարզապես դրոշների տեղադրում» կետով` 1 մլն 497 հազար դրամ է ծախսվել, որը, ենթադրաբար, արդեն միջոցառման սրահում տեղադրված դրոշների համար է։ Դրանք առհասարակ օնլայն հարթակում արժեն 1500 դրամ։ Ամբիոնները՝ սպիտակ բրենդավորված, արժեցել են 1 մլն 296 հազար դրամ, ընդհանուր քանակով եղել են 8 հատ»,– գրում է թերթը։
Բեմը 504 հազար դրամ է արժեցել, բեմի հատակի սև լինոլեումը՝ 722 հազար դրամ, բեմի ճակատային հատվածի բաները՝ 480 հազար դրամ:
12 խոսափողն արժեցել է 36 հազար դրամ, կաշվե աթոռների և բրենդավորված տումբաների ապահովումը (9 հատ)՝ 691 հազար դրամ։
Լրատվամիջոցների համար նախատեսված 6 հարթակի տրամադրումը 432 հազար դրամ է արժեցել, կահույքների և այլ պարագաների բրենդավորումը՝ 864 հազար դրամ։ «Դվին Մյուզիք հոլում» 4 լեդ էկրանի ապահովումն արժեցել է 24 մլն 144 հազար դրամ: Սեղանների ծաղկային ձևավորումն արժեցել է` 780 հազար դրամ, իսկ սուրճի, թեյի, աղանդերի մատուցումը 150 անձի համար արժեցել է 2 մլն 880 հազար դրամ:
Պարբերականը գրում է նաև, որ համաժողովի հեռարձակումը և տեսաձայնագրությունը արժեցել է 2 մլն 820 հազար դրամ:
«ԱԺ-ում կա մի ողջ լրատվական վարչություն, ունեն տեխնիկական բոլոր միջոցները, բայց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը որոշել է փաստացի մսխել պետբյուջեի գումարները և այլ մարդկանց շռայլորեն վճարել լուսաբանման համար: Wi-Fi ծառայության համար ԱԺ-ն 1 մլն 620 հազար դրամ է վճարել»,– հայտնում է թերթը։
Բավականին թանկարժեք է եղել նաև ընթրիքը, որի ճաշացանկի ապահովումը 216 հազար դրամ է կազմել, ընթրիքի շոու ծրագրի ապահովումը՝ 6 մլն դրամ, իսկ միայն ընթրիքն արժեցել է 7 մլն 200 հազար դրամ։ «Դվին մյուզիք հոլի» 2 օրվա վարձակալությունը, ըստ պայմանագրի, արժեցել է 24 մլն դրամ։
Պատվիրակության այցով պայմանավորված՝ ԱԺ–ն «Դվին» հյուրանոցային համալիրի համար ոչ միայն լինոլեում է գնել, այլ նաև 22 մետր երկարությամբ վարագույր՝ 600 հազար դրամ արժողությամբ։
Այսպիսով` թերթը գրում է, որ իշխանությունների սրտի գործարար դարձած «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանին պատկանող ընկերությանը 3 օրվա համար 24 մլն դրամ է տրվել, որը փաստացի, բացի «պատեր տրամադրելուց»՝ ոչ մի ծառայություն չի մատուցել:
Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 12-14-ը Երևանում կայացած Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի համար նույնպես ԱԺ–ն շուկայականից բարձր արժեքով գնումներ էր կատարել։ Այս մասին հայտնել էր «Առավոտ» օրաթերթը` նշելով, որ միջոցառման իրականացման ողջ ծանրությունը դրվել էր «Դվին» հյուրանոցային համալիրի վրա, որի համար փոխանցվել է մոտ 326 մլն դրամ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.