Последние новости

Վարդապետյան․ 2024-ին սպանության դեպքերն աճել են 14։5%-ով

2024 թվականին 7.6%ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 89.5%-ով մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, 11.9% սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«111.4%-ով աճել են թմրամիջոցների մաքսանենգությունները, 9.9% խարդախությունները, 25.1% համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները։ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպք, 2023 թվականին՝ 7138, աճը կազմում է 3%:

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպքից 3007-ը կամ 40.9%-ը արձանագրվել է Երևան քաղաքում, 4346-ը կամ 59.1%-ը՝ մարզերում։

2024 թվականին արձանագրվել է սպանության դեպքերի աճ ութով կամ 14։5%-ով։ Հիշեցնեմ 2023 թվականին 55 դեպքեր, 2024 թվականին՝ 63 դեպք։ Երևանում սակայն սպանության դեպքերը նվազել են յոթով կամ 32%-ով։

Սպանության փորձի դեպքերը 2023 թվականի համեմատ նվազել են չորսով կամ 6.2%-ով, 2023 թվականին 65 դեպք ունեինք, 2024 թվականին 61-ը։ Սպանության նախապատրաստության դեպքերը նվազել են երկուսով, 2023 թվականին չորս դեպքեր, 2024 թվականին երկուսը»,-ասաց նա:Վարդապետյանի խոսքով,

2024 թվականին 2023-ի համեմատությամբ արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 149 դեպքով կամ 1.3%-ով նվազում։ Երևան քաղաքում դեպքերը նվազել են 298-ով կամ 4.3%-ով։

«2024 թվականին նվազում է արձանագրվել ավազակության յոթով կամ 9.2%-ով, կողուպուտի 22-ով կամ 14.9%-ով, գողության 478-ով կամ 7%-ով, բնակարանային գողությունների 9-ով կամ 1%-ով, վստահված գույքի հափշտակության 58 կամ 14.1% դեպքերով»,- ընդգծեց նա:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ