Ամոթի Ապրիլի 24 էր. Աշոտյանը՝ Ցեղասպանության 110-րդ տարելիցի և Փաշինյանի ուղերձի մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն անվանեց «ամոթի Ապրիլի 24»։ Այս մասին Աշոտյանն ասաց իր գործով դատական նիստից հետո` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը` նվիրված Հայոց ցեղասպանությանը։
Նշենք, որ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր ընթանում էր Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստը։ Շարունակվում է վկաների հարցաքննության փուլը։
«Ամոթի Ապրիլի 24 էր և՛ միջազգային ճանաչման, և՛ մեզ ներկայացնող մարդու ուղերձի, և՛ հոգեբանական վիճակի մասով։ Խայտառակ վիճակ էր։ ԵՄ–ի հանձնակատար Կայա Կալլասն այսօր գնում է Բաքու։ Ավելի տխմար օր գտնել ու գնալ Բաքու՝ դժվար է պատկերացնել։ Կհիշե՞ք ԵՄ-ից ով է այն բարձրաստիճան պաշտոնյան, որը մեզ երեկ ցավակցեց։ Ոչ մեկը։ Դա այն դեպքում, որ Եվրոպական միության 17 երկիր ճանաչել է ցեղասպանությունը»,– նշեց Աշոտյանը։
Նա հիշեցրեց, որ CEPA–ի 6-րդ հոդվածով ամրագրված է, որ կողմերը պարտավոր են Ցեղասպանության հանցագործության դեմ միասնական պայքարել։
ՀՀԿ փոխնախագահը նաև անդրադարձավ Հայաստանում այսօր տիրող իրավիճակին և ընդգծեց` իր համար շատ բարդ է պարկեշտ ձևով արտահայտել Հայաստանում տիրող իրավիճակը, բայց քանի որ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով «էշը» դարձավ քաղաքական տերմինաբանություն, այսպես կասի` Ադրբեջանում և Թուրքիայում էշին ոչ ավանդական եղանակով են ուզում օգտագործել, Բրյուսելից այդ «էշին» ասում են` «էշ մի սատկի, գարուն կգա», Վաշինգտոնում «էշը» պահանջարկ չունի, իսկ Մոսկվայում էլ տրամադրությունից կախված կամ «ишак» են ասում, կամ «ослик»։ Սա է Հայաստանի վիճակը»,– ասաց Աշոտյանը։
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ իշխանությունները հայ–թուրքական հաշտեցման ֆոնին լծվել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններից հանելու և պահանջատիրությունից հրաժարվելու գործին։
Նմանատիպ ուղերձով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ նաև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ` ընդգծելով, որ սահմանազատված և սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը։
Ուղերձից հետո էլ հայտարարեց, թե Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելը սադրիչ և հրահրող գործելակերպ է։
Հավելենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը օրեր առաջ անդրադառնալով «Նիկոլին դուք եք բերել» թեզին`ասել էր` ինքը չի ստիպել գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը։ Այնուհետև ասել էր` ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք, քանի որ յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 10:59
Президент Ирана Масуд Пезешкиан в интервью гостелевидению Азербайджана на вопрос о т.н. "Зангезурском коридоре" заявил, что стороны не должны засматриваться на чужую территорию. Об этом в своем Telegram-канале написал иранист Артем Тоноян.
-
2025-04-28 10:59
Тема украинского кризиса обсуждалась в телефонном разговоре главы МИД России Сергея Лаврова и госсекретаря США Марка Рубио, сообщает российское внешнеполитическое ведомство.
-
2025-04-28 09:31
Мы продолжаем наши контакты с американской стороной по ситуации на Украине. Есть ряд признаков того, что мы движемся в верном направлении. Об этом в интервью телеканалу CBS News заявил глава МИД России Сергей Лавров.
-
2025-04-28 09:29
Министр обороны Германии Борис Писториус заявил в воскресенье, что Украине не следует соглашаться на последнее предложение президента США Дональда Трампа о передаче части территории в обмен на прекращение огня с Россией, поскольку это было бы сродни «капитуляции».