ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ինչո՞ւ ԶՊՄԿ-ն ներառված չէ ցուցակում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի 1–ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
«Գազպրոմ Արմենիան» 2025 թ. հունվար-մարտին ՀՀ պետական բյուջե է վճարել 19 մլրդ 900.6 մլն դրամ։
2–րդ տեղում «Մոբայլ սենթր արթ»–ն է` 16 մլրդ 591 մլն դրամ հարկային մուտքերով, 3–րդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն է` 12 մլրդ 069.7 մլն դրամով, 4-րդում` «Սի Փի Էս էներջի գրուպ»–ը` 7 մլրդ 032.2 մլն դրամով, և առաջատար հնգյակը եզրափակում է «Փրիթի ուեյ» ընկերությունը` 6 մլրդ 545.2 մլն դրամով։
Առաջատար հնգյակին հաջորդում է «Վայդբերրիզը»` 5 մլրդ 697.5 մլն դրամով։ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 9–րդ տեղում է` 4 մլրդ 395.6 մլն դրամով, «Վիվա Արմենիան» 14–րդ տեղում է` 3 մլրդ 415 մլն դրամով, «Ջերմուկ գրուպը» 15–րդ տեղում է, որին հաջորդում են հայաստանյան երեք բանկերը` «Արդշինբանկը», «ԱյԴիբանկը», «Ակբաբանկը»։
Ի դեպ, 2024 թվականի առաջատարը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այս ցուցակում ներառված չէ։
«Կոմբինատը ցանկում չի ներառվել 2024 թ. արդյունքներով հաշվարկված ռոյալթիի և ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական 19.5 մլրդ դրամ տարբերության պատճառով»,– Sputnik Արմենիային հայտնեցին ՊԵԿ–ից։
Ըստ կոմիտեի` 1000 խոշոր հարկ վճարողները 2025 թ. հունվար–մարտին պետական բյուջե են վճարել ավելի քան 409 մլրդ 353 մլն դրամ։ Ի դեպ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 387 մլրդ 109 մլն դրամ (այս տարվա համեմատ` 22 մլրդ 244 մլն դրամով պակաս):
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 14:12
Сигнал о готовности к прямым переговорам должен исходить из Киева, пока Москва не видит никаких действий. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-04-28 14:09
Число жертв взрыва в порту Шахид-Раджаи на юге Ирана выросло до 46. Об этом сообщило агентство Mehr.
-
2025-04-28 14:08
Глобальные военные расходы в 2024 году достигли $2,718 трлн, что на 9,4% больше, чем в 2023 году. Это самое большое в годовом исчислении увеличение со времен окончания холодной войны, сообщил Стокгольмский международный институт исследования проблем мира (SIPRI) в новом докладе.
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.