Մարատ Հայրապետյանը 3 տարով նշանակվել է Գլենդելի Արվեստի և Մշակույթի Կոմիսար
Երգիչ, կոմպոզիտոր, սիմֆոնիկ դիրիժոր, արվեստաբան Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի Արվեստի և Մշակույթի Կոմիսար՝ մինչև 2028 թվականի ապրիլ, հայտնել է Հայ-ամերիկյան տեղեկատվական կենտրոնը։
Որոշումը միաձայն կայացրել է Գլենդելի քաղաքային խորհուրդը։
Կենտրոնից նշել են, որ այս նշանակումը հատուկ խորհուրդ ունի հայաշատ Գլենդելի համար։
«Այստեղ, որտեղ մշակույթը երբեմն բախվում է ձուլման անտեսանելի ալիքներին, Հայրապետյանի ներկայությունը դիտարկվում է ոչ միայն որպես պաշտոնական նշանակում, այլ որպես գաղափարական պարսպի ամրացում՝ ազգային արժեքների շուրջ»,- ասված է հայտարարության մեջ։
Կենտրոնից հիշեցրել են, որ Հայրապետյանը տարիներ շարունակ եղել է հայ մշակույթի խոսուն ձայնը՝ ինչպես բեմում, այնպես էլ դրանից դուրս։
«Նա մշտապես հանդես է եկել որպես ազգային արմատների պահապան՝ իր ստեղծագործություններով ընդգծելով լեզվի, պատմության, ավանդույթի կարևորությունը ժամանակակից աշխարհում։ Նրա գործունեությունը բազմաշերտ է՝ Հայաստանի պետական համակարգում որպես ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, Լոս Անջելեսում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսի խորհրդական, իսկ այժմ՝ նաև որպես Կալիֆորնիայի Բնաբուժների Ասոցիացիայի փոխնախագահ և «The Guardian of Health» կենտրոնի հիմնադիր»,- շեշտել են հաղորդագրությունում։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 09:31
Мы продолжаем наши контакты с американской стороной по ситуации на Украине. Есть ряд признаков того, что мы движемся в верном направлении. Об этом в интервью телеканалу CBS News заявил глава МИД России Сергей Лавров.
-
2025-04-28 09:29
Министр обороны Германии Борис Писториус заявил в воскресенье, что Украине не следует соглашаться на последнее предложение президента США Дональда Трампа о передаче части территории в обмен на прекращение огня с Россией, поскольку это было бы сродни «капитуляции».
-
2025-04-28 09:27
Пребывание в США дольше положенных сроков может привести к запрету на въезд в Соединенные Штаты навсегда, сообщает американское посольство в Армении.
-
2025-04-28 09:23
Число погибших при взрыве в порту Шахид Раджаи Бендер-Аббаса в Иране достигло 40, ранены более 1000 человек, сообщает IRIB.