Последние новости

«ՆՐԱՆՔ ԳԻՏԵԻՆ, ԹԵ ԻՆՉԻ ԵՆ ԳՆՈՒՄ». ԷԼԵՈՆՈՐԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նախագահ Սամվել Շահրամանյանը երեկ կրկին փոքր-ինչ բացեց հայկական Արցախի վերջին օրերի մեծ հաշվով անհայտ մնացած իրադարձությունների գաղտնիքի քողը։ Նա հաստատեց, որ Բաքվում ապօրինի պահվող հանրապետության ղեկավարները պատանդ են մնացել, որպեսզի հնարավոր լինի դուրս բերել բոլոր բնակիչներին: Շահրամանյանը վստահեցրեց, որ ինքը «ամենավերջինն է հեռացել Արցախից» և տեսել է, թե ինչպես են գերեվարում մյուս ղեկավարներին։ «Այդ մարդիկ, մնալով որպես կենդանի պատանդ՝ ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրսբերումը։ Հնարավորություն չկար, որ նրանք չգերեվարվեին»,- հայտարարեց նա։

Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ՝ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ՈՒ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ։ Թվում է, թե լուսանկարներն ու տեսանյութերը, առանձին ականատեսների պատմություններն ու քաղաքական և հասարակական գործիչների դեռևս հատուկենտ խոստովանությունները քիչ թե շատ հստակ պատկերացում են տալիս հայոց պատմության ամենաողբերգական ժամանակահատվածներից մեկի մասին: Բայց ճիշտ է նաև, որ աղետի մասին դեռ չի ասվել ճշմարտության մեծ մասը, որում կարևոր է յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր հանգամանք, յուրաքանչյուր անձնական հիշողություն:

Այդ իսկ պատճառով հետաքրքիր թվաց «ԳԱ»-ի էջերում ներկայացնել մի կնոջ պատմություն, որը մինչև վերջ մնացել է Ստեփանակերտում և մինչև վերջին օրը օգնել հայրենակիցներին:

Էլեոնորա Ավանեսյանը՝ չորս երեխաների մայր, «Ազատ հայրենիք» կուսակցության Արցախի ԱԺ պատգամավոր, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, «Փոդքաթ» հաղորդման հերթական թողարկման հյուրն էր: Այդ հաղորդումը, կամ, ինչպես հիմա նորաձև է ասել՝ փոդքասթը, հիմնել և վարում են երկու երիտասարդ կանայք՝ Մարիամ Սարգսյանն ու Տաթևիկ Խաչատրյանը, որոնք նպատակ են դրել պահպանել հայերենի ղարաբաղյան բարբառը: Բացի արցախյան խոսքի անուշ հնչողությունից, նրանց փոդքասթը մինչև հոգու խորքը հուզում է նրանով, որ այնտեղ զրույցն անկեղծ է, խորը, ամենացավոտ թեմաներով, և բոլոր հաղորդումները ամենագլխավորի մասին են՝ մեր ԱրցախիԵվ այսպես, պատմում է Էլեոնորա Ավանեսյանը։

Վերջին ավտոբուսը

Վերջին ավտոբուսը Ստեփանակերտից շարժվեց սեպտեմբերի 30-ին։ Ղեկին իմ ուսանող Հայկ Սողոմոնյանն էր, որը նախկինում երբեք ավտոբուս չէր վարել։ Նա մինչ այդ հասել էր Երևան, բայց իմ խնդրանքով վերադարձավ Արցախ՝ վերջին խումբը վերցնելու։ Դժվար է նկարագրել, թե որքան ջանք է գործադրվել, որպեսզի նրան թույլ տան վերադառնալ Հաքարի կամրջով:

Մարդկանց տեղավորեցինք ավտոբուսում, հետո Կարմիր Խաչի աշխատակիցների հետ նորից շրջեցինք նրանց տներով, ովքեր որոշել էին մնալ։ Ինձ հաջողվեց նրանցից մի քանիսին համոզել հեռանալ մեզ հետ։

Ես և ևս երեք հոգի մեկնեցինք մեքենայով, ավտոբուսից հետո։ Կամրջի վրա ադրբեջանցիները մեզ կանգնեցրին, սկսեցին ստիպել իրենց հետևից կրկնել, թե Ստեփանակերտը «խանքենդի» է և այլն: Ես պատասխանեցի, որ ինձ համար Ստեփանակերտը միշտ կմնա Ստեփանակերտ, և որ մենք լոկ ժամանակավորապես ենք լքում մեր քաղաքը:

Սարսափելի՞ էր: Ինձ համար արդեն միևնույնն էր, ես գիտակցում էի, որ լիարժեք կյանքի իմ հնարավորությունն այլևս կորսված է։

Ո՞վ մնաց բռնազավթված Արցախում

Նրանց մի մասը հոգեկան խնդիրներ ուներ, համարժեք չէր ընկալում իրավիճակը, մյուսները Հայաստանում հարազատներ չունեին։ Օրինակ, հայտնի «գիպսի Միշիկին» հանդիպել եմ մի քանի անգամ։ Նա մեզ դավաճաններ էր անվանում, հայտարարում, որ վախենալու բան չկա, պետք է մնանք ու ապրենք մեր հողի վրա, իբր՝ ինչ տարբերություն, թե ով է այստեղ նախագահը. Հարությունյանը, Շահրամանյանը, թե Ալիևը։

Հադրութից մի փախստական կին կար։ Նա ուզում էր մնալ, որ կարողանա վերադառնալ իր տուն և այցելել Հադրութում հարազատների գերեզմանները: Համոզված էր, թե «նոր իշխանությունները» իրեն այդ հնարավորությունը կտան։ Այդպես է, թե ոչ, չգիտեմ, բայց նրան էլ, ինչպես Միշիկին՝ Ռուբեն Վարդանյանի դեմ «դատավարությունում», ադրբեջանցիները պարզապես օգտագործեցին հարցազրույցների համար, որոնցում նա հայերին կոչ է անում վերադառնալ, վստահեցնելով, թե «այստեղ ամեն ինչ լավ է»։

Հիշում եմ Բաքվից փախստական կնոջը։ Նա ոչ մի կերպ չէր համաձայնում հեռանալ, բայց այդ ժամանակ նրա տանը մոտեցավ ադրբեջանցի զինվորականներով մեքենա։ Դրանց տեսնելուն պես նա նետվեց ավտոբուս: Երբեք չեմ մոռանա նրա հայացքը

«Ես հանկարծ հասկացա, որ օգնում էի Արցախի ամայացմանը...»

«Երբ սկսվեց հիվանդանոցի տարհանումը, իմ 8-ամսական երեխան հիվանդ էր։ Մենք բոլոր հիվանդներին նստեցրինք ավտոբուս, դրանք հիմնականում միայնակ անօգնական մարդիկ էին, ես հասկացա, որ իմ երեխային նայող չկա։ Երեխայի վիճակը վատանում էր, ուզում էի լաց լինել, գոռալ, չգիտեի ինչ անել։ Օգնեցին ԿԽՄԿ աշխատակիցները, որոնք իմ երեխաներին տեղափոխեցին Գորիս։

Երբ հաջորդ օրը ինքս էլ հասա Հայաստան, մի կին մոտեցավ ինձ ու սկսեց անգլերեն շնորհակալություն հայտնել։ Պարզվեց, որ հենց նա էր ամբողջ ճանապարհին խնամել իմ երեխային, ու նրան ասել էին, որ երեխայի մայրը մնացել է Ստեփանակերտում՝ մարդկանց օգնելու։ Եվ ահա նա շնորհակալություն էր հայտնում, որ հայերին դուրս եմ բերել Արցախից

Հետո մոտեցավ ԿԽՄԿ գրասենյակի ղեկավարը և նա էլ սկսեց շնորհակալություն հայտնել։ Այդտեղ ինձ համակեցին շատ հակասական զգացմունքներ։ Ես սկսեցի ատել ինքս ինձ, որովհետև հանկարծ հասկացա, որ ինձ շնորհակալություն են հայտնում, որ օգնել եմ Արցախից հայերի գաղթին... Նրանց ասում եմ. դուք չեք պատկերացնում, թե ինչ ցավ եք պատճառում ձեր խոսքերով, չեք պատկերացնում, թե որքան խորն եք խոցում ինձ ձեր երախտագիտությամբ:

Այո, ես համարում էի, որ պարտավոր եմ մինչև վերջ կատարել իմ պարտականություններն ու պատգամավորի պարտքը։ Բայց իմ մեջ անընդհատ հարցեր էին պտտվում. իսկ ճի՞շտ է արդյոք սա։ Գուցե պետք էր ամեն ինչ ա՞յլ կերպ անել։ Հետո ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ այդ «գուցե»-ն չկար։ Գաղթն անխուսափելի էր, քանի որ նրանց կողքին ապրելն անհնար է, դա սպառնում է ամենադաժան հետևանքներով։

«Ինձ համար բավական կլիներ փրկել միայն այն տղային...»

Վերջին ժամերն անցկացրել եմ իմ տանը, հաց եմ թխել, կարկանդակներ, ուղարկել եմ փրկարարներին ու քաղաքում մնացած իշխանությունների ներկայացուցիչներին։ Հետո գնացի կառավարության շենք՝ մեկնելու։ Եվ ահա տեղի ունեցավ մի բան, որը ես կհիշեմ ամբողջ կյանքում:

Աշխատասենյակներից մեկից բարձր ձայներ էին լսվում, ես բարձրացա այնտեղ։ Ամուսինն ու կինը բարձրաձայն, իրար հերթ չտալով պատմում էին, որ իրենց զանգահարում է վիրավոր որդին, որին ընկերները թաքցրել են տերևների կույտի տակ։ Եվ ասում է, որ արյունաքամ է լինում, որ շատ ծարավ է, հեռախոսի լիցքն էլ նստում է, նա վախենում է, որ ողջ չի մնա, ուստի հրաժեշտ է տալիս ծնողներին։

Նրանք աղաչում էին մեզ փրկել որդուն։ Եվ մեր փրկարարները՝ Աստված նրանց պահապան, որ աշխատում էին շուրջօրյա, ամենաանմարդկային պայմաններում, այս անգամ էլ արեցին անհնարինը. պարզեցին կոորդինատները, գտան ու բերեցին այդ տղային:

Մեկ ամիս անց, արդեն Հայաստանում, SMS ստացա։ Պարզվեց՝ այդ տղան է, ողջ է մնացել։ Եվ ես անընդհատ մտածում եմ. նույնիսկ եթե ուրիշ ոչինչ չհաջողվեր անել, ինձ այն էլ բավական է, որ օգնեցի փրկել այդ տղային:

«Նրանք գիտեին, թե ինչի են գնում, և այդ որոշումը գիտակցված էր»

Ինչպե՞ս գերեվարվեցին Արցախի ղեկավարները։ Ոմանք ասում են, թե ռուսներն են «քցել» նրանց, ոմանք էլ՝ թե իրենք են գերի հանձնվել, որպեսզի բնակչությունը կարողանա դուրս գալ։ Իրականում ամեն ինչ շատ հստակ է. նրանք գիտեին, թե ինչի են գնում, և մնալու որոշումը գիտակցված էր:

Հենց սկզբից, դեռ շրջափակումից, ադրբեջանցիներն ունեին տպավորիչ ցուցակն այն մարդկանց, ովքեր, ինչպես համարում էին Բաքվում, պետք է մնային։ Այդտեղ հազարավոր մարդիկ էին նշված, նույնիսկ Առաջին ազատամարտի մասնակիցները։ Բայց ինչ-որ պահի պայմանները փոխվեցին, ներկայացվեց այլ ցուցակ ու ասվեց. եթե այդ մարդիկ մնան ու գերի հանձնվեն, ապա մնացածներն ազատ կլինեն ու կարող են դուրս գալ։

Այնպես որ մեր նախագահները գիտեին, թե ինչ է իրենց սպասվում։ Նրանք հասկանում էին, որ եթե այդ պայմանը չկատարվի, իրադարձությունները կարող են բոլորովին այլ ընթացք ստանալ: Եվ գիտակցաբար գնացին այդ ինքնազոհությանը. չէ որ այն ժամանակ ոչ ոք չգիտեր, թե ինչ է լինելու իրենց հետ։

Դեռ շատ բան է մնում անհայտ, կան մարդիկ, որոնք ասում են, թե ոչինչ չի արվել բնակչությանը օգնելու համար։ Իրականում շատ բան է արվել, որպեսզի բոլոր արցախցիները կարողանան ապահով հասնել Հայաստան։

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ կառավարության անդամները, իհարկե՝ ոչ բոլորը, այլ նրանք, ովքեր մնացին մինչև վերջին օրը, գիտակցում էին իրենց պատասխանատվությունը և արեցին ամեն ինչ՝ իրենց ուժերի ներածի չափով։

Ամփոփման փոխարեն

Հայկական Արցախի գաղթից ու բռնազավթումից անցել է ավելի քան մեկուկես տարի։ Անցել է առաջին շոկը, և մարդիկ սկսել են խոսել այն մասին, թե ինչ էր կատարվում շրջափակման սկզբից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ ապացույցների կարևորությունը դժվար է թերագնահատել: Եվ ոչ միայն պատմության տեսանկյունից: Այլև նրա համար, որ Արցախին դավաճանած ու ծախած սրիկաները պապանձվեն ու դադարեն ստեր տիրաժավորել, սրբապղծորեն ամեն ինչում մեղադրելով արցախցիներին՝ հայկական հողերի կորստի ահավոր մեղքն իրենց վրայից գցելու համար։

Որպեսզի դադարի որոշ հայերի ատելության ու թշնամանքի հանցավոր անվապտույտը մյուսների նկատմամբ։ Որպեսզի դեն նետենք ամեն խորթը, օտարածինը, հակահայկականը, և շարունակենք գրել հայ ժողովրդի իրական պատմությունը, որում Արցախը Հայաստանի անքակտելի մասն է: Եվ մեր վերադարձը Հայրենիք անխուսափելի է։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «ОНИ ЗНАЛИ, НА ЧТО ИДУТ»: СВИДЕТЕЛЬСТВА ЭЛЕОНОРЫ АВАНЕСЯН
    2025-04-25 09:17

    Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.

  • «Я ПРИНИМАЮ СТОРОНУ АРЦАХА»: ПАМЯТИ ЯРОМИРА ШТЕТИНЫ
    2025-04-22 09:36

    17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…

  • ОЧЕВИДНОЕ-НЕМЫСЛИМОЕ: ПОЧЕМУ ПЕТРОС БЕСНОВАЛСЯ В ЭФИРЕ «ОБЩЕСТВЕННОГО» ТЕЛЕВИДЕНИЯ?
    2025-04-18 10:07

    Писать что-либо об интервью Омбудсмена Арцаха Гегама Степаняна главному пашиняновскому телерупору Петросу Казаряну на «Общественном» канале рука не поднимается – при всем уважении к Гегаму. Слишком много гнуси вылилось из обширного пуза Казаряна, явно раздраженного «не тем» ходом интервью и на глазах у тысяч телезрителей разошедшегося до неприличия, чтобы найти слова, способные в полной мере охарактеризовать его поведение.

  • "ПОСЛЕ НАС – ТОЛЬКО ПОТОП»: ПОЧЕМУ АРАБАТ ВЫКЛЯНЧИВАЕТ У ТУРОК "МИРНОЕ СОГЛАШЕНИЕ"?
    2025-04-16 09:15

    Глава пашиняновского МИД развернулся в Анталье, надо сказать, по полной: тут тебе и встречи, и выступления, и дискуссии, и интервью, и всевозможные, в том числе абсурдные, заявления... И красной нитью через все это проходит отчаянное воззвание к туркам о готовности пойти на любые уступки, лишь бы получить вожделенный клочок бумаги под названием «мирное соглашение».

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ