Последние новости

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Սիրիայի նոր դրոշը

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շեյբանին Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացրել է Սիրիայի Արաբական Հանրապետության նոր դրոշը՝ կանաչ, սպիտակ և սև՝ երեք կարմիր աստղերով։

Այս գույնի դրոշն օգտագործվել է 1930-ականների սկզբից, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Սիրիան և Լիբանանը դարձան Ֆրանսիայի մանդատային տարածքներ։ Այս նույն դրոշով Սիրիան դարձավ անկախ պետություն 1946 թվականին։ Այն օգտագործվում է սիրիական ընդդիմության կողմից 2011 թվականից ի վեր։

Նախարարը ուրբաթ օրը գտնվում է Նյու Յորքում, որտեղ նա կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի հարցով նիստին, որը կկայանա օրվա ընթացքում։ Մինչ այդ, ալ-Շեյբանին մասնակցել է երկրի նոր դրոշի բարձրացման արարողությանը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ