Արման ԲՈՇՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՍԿԱՑՐԵԼ ԵՆ, ՈՐ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՆ ՌԴ-Ն ԵՎ ԱՄՆ-Ն
Իշխանությունների այսօրվա քայլերը պոպուլիստական են և որևէ կապ չունեն արտաքին քաղաքականությունը բալանսավորելու հետ` ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արման Բոշյանը։
Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 18–ին մասնակցեց ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստին, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա` մայիսի 9-ին ներկա լինելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։
Դրան զուգահեռ հրապարակային լռություն է Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի գործընթացում։ Համապատասխան օրենքի ընդունումից հետո Հայաստանի եվրոպականացման հարցերով զբաղվող փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը նշանակվեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, և պաշտոնապես չի նշվել որևէ մեկի անունը, ով նրա փոխարեն զբաղվելու է եվրոպական վեկտորի օրակարգով։
Մեկնաբանելով առկա իրավիճակը` քաղաքագետ Արման Բոշյանը ենթադրում է, որ Մոսկվա մեկնելու Փաշինյանի որոշումը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությամբ, մասնավորապես` տնտեսական պատերազմով։
«Երևի իր կողքին մարդիկ են եղել, որոնք բացատրել են, որ այն ուղղությունը, որ ինքը բռնել է, չի աշխատելու, Հայաստանով չեն հետաքրքրվելու ո՛չ ԱՄՆ–ն, ո՛չ ԵՄ–ն, ոչ ոք նրա ռեյտինգով չի զբաղվելու, և միակ ճանապարհը, որով Հայաստանը կկարողանա իր տնտեսությունը պահպանել, ՌԴ–ի հետ հարաբերությունները պահելն է։ Դրա համար էլ հիմա վազում են Մոսկվա, և դա միայն մայիսի 9-ով չի արտացոլվում։ Ես գիտեմ, որ շատ–շատ հայտարարություններ են եղել, որ պետք է ինտենսիվացնել կապը Ռուսաստանի հետ»,– նշում է Բոշյանը` հավելելով, որ դա պայմանավորված է նաև ռուս–ուկրաինական պատերազմում Ռուսաստանի ակնհայտ առավելությամբ։
Քաղաքագետի դիտարկմամբ` ՀՀ իշխանությունները հասկացել են, որ տարածաշրջանում և հատկապես Հայաստանում լինելու է այնպես, ինչպես պայմանավորվելու են ՌԴ–ն և ԱՄՆ–ն։ Մինչդեռ Հայաստանը վերջին 3 տարիներին վարած քաղաքականությամբ հույս ուներ, որ ռուս–ամերիկյան հակամարտությունից հաղթող է դուրս գալու ԱՄՆ–ն, ինչը տեղի չունեցավ։
«Իսկ ես վստահ եմ, որ Ռուսաստանը պահանջելու է, որ հետխորհրդային տարածքը լինի իր ազդեցության տակ։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀ կառավարությանը ոչ ոք չի օգնելու։ Միայն կարող են Ռուսաստանի հետ պայմանավորվել, մեկ էլ ինչ–որ չափով` Իրանի։ Թուրքերը հաստատ չեն օգնելու, նրանց քաղաքականությունը ընդհանրապես միայն «Մեծ Թուրքանի» քաղաքականությունն է»,– արձանագրում է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է ԵՄ–ին, Բոշյանի դիտարկմամբ` այն մեծ շուկա է, պոտենցիալ մեծ տնտեսություն է, բայց ուժային կենտրոն չէ, և ինքն էլ այսօր շատ վատ վիճակում է` ռազմական ու ռեսուրսային առումով կախման մեջ գտնվելով ԱՄՆ–ից։
«Սա բերելու է նրան, որ սեղանի շուրջ նստելու են ՌԴ–ն ու ԱՄՆ–ն, ինչ–որ բան են պայմանավովելու տարածաշրջանի 3 երկրների շուրջ` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, և չեն հրավիրելու անգամ Հայաստանին։ Սա այն սինուսոիդային քաղաքականության հետևանքն է, երբ դու հայտարարում ես` մտերմանալ Ռուսաստանի հետ, գնալ մայիսի 9-ին շքերթի, մյուս կողմից դու քվեարկում ես Ռուսաստանի դեմ կամ լինելով ԵԱՏՄ անդամ` օրենք ես ընդունում ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին, որը նոնսենս է»,– նշում է քաղաքագետը։
Հիշեցնենք` ապրիլի 18-ին Հայաստանը կողմ էր քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը մեղադրանքներ է պարունակում Ռուսաստանի հասցեին։
Բանաձևի նախաբանում խոսվում է «Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ ռուսական ագրեսիայի մասին»։ Բանաձևում հիշատակվում է նաև «Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիայի հանցագործության վերաբերյալ հատուկ տրիբունալի ստեղծման մասին» աշխատանքը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 10:59
Тема украинского кризиса обсуждалась в телефонном разговоре главы МИД России Сергея Лаврова и госсекретаря США Марка Рубио, сообщает российское внешнеполитическое ведомство.
-
2025-04-28 09:31
Мы продолжаем наши контакты с американской стороной по ситуации на Украине. Есть ряд признаков того, что мы движемся в верном направлении. Об этом в интервью телеканалу CBS News заявил глава МИД России Сергей Лавров.
-
2025-04-28 09:29
Министр обороны Германии Борис Писториус заявил в воскресенье, что Украине не следует соглашаться на последнее предложение президента США Дональда Трампа о передаче части территории в обмен на прекращение огня с Россией, поскольку это было бы сродни «капитуляции».
-
2025-04-28 09:27
Пребывание в США дольше положенных сроков может привести к запрету на въезд в Соединенные Штаты навсегда, сообщает американское посольство в Армении.