Վտանգավոր հետևանքներ կլինեն. «FlyOne Արմենիան» և «Շիրակ ավիան» դեմ են գործադիրի որոշմանը
«FlyOne Արմենիա» և «Շիրակ ավիա» ավիաընկերությունները դեմ են արտահայտվել ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագրին։ Այս մասին ավիաընկերությունները հաղորդագրություն են տարածել։
Նշենք, որ ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշումը։
«Մենք՝ մեկից ավելի ուղղություն սպասարկող գործող տեղական ավիափոխադրողներս, ցանկանում ենք արտահայտել մեր խոր մտահոգությունը՝ կապված կառավարության ընդունած որոշման հետ։ Հարկ ենք համարում նշել, որ այն չի համաձայնեցվել գործող ավիափոխադրողների հետ և չի բխում Հայաստանում ավիացիայի ոլորտի զարգացման շահերի տրամաբանությունից։ Մեր խորին համոզմամբ՝ նման ծրագիրը, որի հայտարարված նպատակը զբոսաշրջության խթանումն է, ներկայիս ձևով կրում է մի շարք վտանգավոր կողմնակի հետևանքներ»,– ասված է հաղորդագրությունում։
Ընկերությունները վստահ են` կառավարության որոշումը կարող է լրջորեն խաթարել տեղական ավիափոխադրողների զարգացման հեռանկարները, ավելի խորացնել առանց այն էլ առկա անհավասար մրցակցության պայմաններն օտարերկրյա ավիափոխադրողների հետ։ «FlyOne Արմենիան» և «Շիրակ ավիան» նման եզրահանգման են եկել` հաշվի առնելով այն, որ ՀՀ ավիացիոն ոլորտը գտնվում է ԵՄ և մի շարք այլ երկրների (Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն), այսպես կոչված, «սև ցուցակում»։
Ընկերությունները մտահոգիչ են համարում նաև այն, որ ՀՀ կառավարության նիստի ընթացքում հնչել են տեղեկություններ, որոնք տպավորություն են ստեղծել, թե նախագիծը ընդունելի է ՀՀ-ում գործող տեղական ավիափոխադրողների համար։ Վստահեցրել են` այս ամենը չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, պետական պատկան մարմիններին թե՛ գրավոր, թե՛ բանավոր կերպով, տեղեկացվել է այս որոշման նկատմամբ տեղական ավիափոխադրողների բացասական դիրքորոշման մասին, ինչը նախագծի հեղինակները հաշվի չեն առել։
Նրանք կոչ են արել, հաշվի առնելով ՀՀ ազգային շահերի առաջնահերթությունը, սահմանել տեղական ավիափոխադրողների օրինական շահերի պաշտպանության գործուն մեխանիզմներ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 10:59
Президент Ирана Масуд Пезешкиан в интервью гостелевидению Азербайджана на вопрос о т.н. "Зангезурском коридоре" заявил, что стороны не должны засматриваться на чужую территорию. Об этом в своем Telegram-канале написал иранист Артем Тоноян.
-
2025-04-28 10:59
Тема украинского кризиса обсуждалась в телефонном разговоре главы МИД России Сергея Лаврова и госсекретаря США Марка Рубио, сообщает российское внешнеполитическое ведомство.
-
2025-04-28 09:31
Мы продолжаем наши контакты с американской стороной по ситуации на Украине. Есть ряд признаков того, что мы движемся в верном направлении. Об этом в интервью телеканалу CBS News заявил глава МИД России Сергей Лавров.
-
2025-04-28 09:29
Министр обороны Германии Борис Писториус заявил в воскресенье, что Украине не следует соглашаться на последнее предложение президента США Дональда Трампа о передаче части территории в обмен на прекращение огня с Россией, поскольку это было бы сродни «капитуляции».