Последние новости

ԱՅՆ ԻՆՉ ԱՐԵԼ ԵՔ ՀԱՅԵՐԻՍ ՀԱՄԱՐ՝ ԵՐԲԵՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԻ. ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՄԱՍԻՆ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հուշեր է պատմել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ ունեցած հանդիպումներից ու զրույցներից.

«Այո, Ձերդ Սրբություն, ծիրանը մենք համարում ենք հայկական միրգ։ Հիշում եք, մեր ծանոթության առաջին հանդիպումներին, երբ զրույցը երկարում էր, պաշտոնականից դառնում անմիջական, Ձեզ պատմեցի, որ դուդուկը պետք է պատրաստված լինի ծիրանի փայտից։ Դուք հարցրիք ինչո՞ւ, որ ձայնը լինի քա՞ղցր։ Պատասխանեցի՝ ոչ, հավանաբար այդ փայտն է դուդուկի հնչյունը ամենամոտը դարձնում մարդկային ձայնին։ Ինձ ընդհատեցիք նկատելով, թե՝ ոչ, պետք է քաղցր հնչի, մեր կյանքն առանց այդ էլ դառն է, այն պետք է միշտ քաղցրացնել։

 Այն ինչ արել եք հայերիս համար՝ երբեք չի մոռացվի. Միքայել Մինասյանը՝ Հռոմի Պապի մասինԱյդ երկխոսությունը հիշեցի 2015 թվականի պատմական պատարագի ժամանակ, երբ Սուրբ Պետրոսում հնչում էր հայկական դուդուկը։ Ես եղել եմ բազմաթիվ պատարագների, բայց միայն այնտեղ, Ձեր կամքով և որոշումով ծեսում հատուկ ընդգրկվեց և պատարագի ժամանակ հնչեց ծիրանածոր հայկական դուդուկը։ Ծիրանի պես քաղցր։

Երբ ծրագրում էինք Ձեր այցը Հայաստան՝ որպես Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր, նկատեցի, որ ժամկետը համընկնում է ծիրանի նոր բերքի հետ, որը կարող եք համտեսել։ Այդ երկու օրերի ընթացքում, որ անցկացրիք Հայաստանում, երեխայի Ձեր ժպիտով, անընդհատ ծիրան էիք փորձում, հայացքով ինձ փնտրում էիք և ցույց տալիս ծիրանի մի կեսը։

Իսկ ես ամեն անգամ հիշում էի, որ չնայած բոլոր ճնշումներին Հայաստան չգնալ, իսկ եթե գնալ, ապա այցը դարձնել ռեգիոնալ և միացնել Վրաստանն ու Ադրբեջանը, դուք պնդեցիք. պետք է գնալ Հայաստան, ոչ առաքելական այցով, այլ որպես ուխտագնաց, որպես հայ ժողովրդի եղբայր և գիշերել։ Եվ ժպիտով ավելացրիք. մնանք 2 օր, որ նաև շատ ծիրան ուտենք։

Մեկ տարի անց, ի հիշատակ Ձեր այցի, Ձեզ ուղարկեցի Հայաստանից բերված մի զամբյուղ ծիրան։ Դուք շնորհակալություն հայտնեցիք նամակով։ Հուզվեցի, երբ տեսա, որ գրել եք անձամբ։ Ե՛վ նամակը, և՛ նույնիսկ ծրարի վրայի հասցեն։

Նամակում խոսում էիք քաղցրության մասին, որ ծիրանի համը հիշեցրեց Ձեր քաղցր օրերը Հայաստանում։ Այդ հուշերն ու ծիրանահամը դուք վերադարձնում էիք նույն ջերմությամբ դեպի Հայաստան և դեպի ինձ։

Նամակի վերջում խնդրել էիք, որ աղոթելիս Ձեզ չմոռանամ։ Երբեք չեմ մոռանա։ Աղոթեցի 3 օր առաջ Ձեր կողքը՝ Սուրբ Պետրոսում։ Մենակ չէի աղոթում։ Հարյուր հարազարավոր մարդկանց կողքին, նրանց հետ ու բոլորս՝ Ձեր համար։

Վերջին հրաժեշտին էլ հիշեցի Ձեր բառերը քաղցրության մասին։ Երևի դրախտում ծիրան աճում է։ Չէ որ ըստ լեգենդի, միակ միրգը, որը Նոյը գաղտնի անցկացրել է տապան, եղել է ծիրանը։ Արարատից իջնելիս այն տնկվեց Հայկական լեռնաշխարհում։

Ձեր դերը հավատավոր աշխարհում անուրանալի է, իսկ հայ ժողովրդի համար՝ պատմական։ Այն ինչ արել եք հայերիս համար՝ երբեք չի մոռացվի»։

Panorama.am

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ