Последние новости

Նախարարություն․ Ապրիլի 27-ից կաթնամթերքը կվաճառվի կանաչ և նարնջագույն դարակաշարերում

Ապրիլի 27-ից առևտրի կենտրոններում կաթնամթերքը կվաճառվի գունային տարբերակումով դարակաշարերում՝ կանաչ և նարնջագույն։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգը։

Հայտնել ենք, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում իրականացված փոփոխության համաձայն` ապրիլից կաթնամթերքը հայաստանյան վաճառակետերում պետք է տեղադրված լինի գունավոր դարակներում։

Այսպիսով՝ այսօրվանից առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը պետք է տեղադրված լինի կանաչ դարակաշարերում, իսկ կաթնային յուղի փոխարինիչովը՝ նարնրջագույն։ Գունային տարբերակումից բացի դարակաշարերի վրա պարտադիր պետք է լինեն նաև համապատասխան նշումներ՝ «Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ»։

Նախարարությունից նախազգուշացնում են՝ այն տնտեսվարողները, որոնք չեն պահպանի կարգը, կտուգանվեն։

Ավելի վաղ առաջարկվում էր կանաչ և նարնջագույն տարբերակումը տարածել նաև փաթեթավորման վրա, սակայն այդ պահանջներն արդեն վերաբերում էին ապրանքների ստանդարտներին, այսինքն՝ դրանք պետք է համաձայնեցվեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակով։ Գունային տարբերակման գաղափարը ԵՏՀ -ն չի հաստատել, ուստի արտադրողները կարող են ներկայացնել ցանկացած գույնի փաթեթավորում:

Հավելենք, որ ավելի վաղ, ըստ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, կաթնամթերքի փոխարինիչներով արտադրանք արտադրողներին արգելվում էր փաթեթավորման վրա գրել «կաթ», «թթվասեր» և այլն։ Անհրաժեշտ էր օգտագործել «կաթնամթերք» կարգի անվանումներ, բայց գործնականում այդ պահանջը չէր կատարվում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ