Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթողն է․ Արթուր Ավետիսյանը՝ ոսկե մեդալակիր
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Կահիրևոմ դարձել է աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, իսկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել 6-րդ փուլում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նժույգ թափեր վարժության եզրափակիչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.800 միավոր և արժանացել ոսկե մեդալի: 17-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, քանի որ հաղթել է 6 փուլերից 3-ում:
Աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում օղակներ վարժությունում բոլորին գերազանցել է Արթուր Ավետիսյանը՝ ոսկե մեդալ նվաճելով 14.466 միավոր արդյունքով: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 7-րդ տեղն է զբաղեցրել:
Հավելենք, որ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում հանդես կգա ապրիլի 28-ին՝ հենացատկի վարժության եզրափակիչում:
Հիշեցնենք` ավելի վաղ՝ ապրիլի 14-20-ը, Կատարի Դոհա քաղաքում անցկացվեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հինգերորդ փուլը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին 5 մարզիկներ` Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։
Դոհայում Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում՝ դառնալով աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող։
Համլետ Մանուկյանը ևս աշխարհի գավաթի խաղարկության հաղթող էր դարձել՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 16:14
Оппозиционное движение «Не спим» передало в парламент письма, адресованные всем депутатам Армении, призывая начать процесс выражения недоверия премьер-министру Николу Пашиняну. Сопредседатель движения, экс-председатель аппарата Конституционного суда Эдгар Казарян заявил, что письма были направлены не руководителям фракций, а лично всем 107 депутатам.
-
2025-04-28 16:12
Только один член турецкого парламента поднял тему 110-й годовщины Геноцида армян — Джордж Аслан, ассириец из «Демократической партии», единственный ассирийский член парламента Турции 28-го созыва».
-
2025-04-28 16:10
Президент России Владимир Путин объявил перемирие в зоне СВО в дни 80-летия Победы в Великой Отечественной войне.
-
2025-04-28 16:08
Администрация президента Турции опровергла распространенные азербайджанскими СМИ сообщения об отправке самолетов с вооружением в Пакистан.