Լավրովը ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին. Նշաններ կան, որ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ
Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կան մի շարք նշաններ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Նախևառաջ, որովհետև նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, միակ առաջնորդն է աշխարհում, որը գիտակցում է այս իրավիճակի արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտությունը։ Նա ասել է, որ սխալ էր Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելը, որ Ջո Բայդենի վարչակազմն է մեղավոր դրա համար, և որ ինքը ցանկանում է շտկել դա», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
Ըստ Լավրովի, այս տարվա ապրիլի 22-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես կարծիք է հայտնել, որ ամերիկյան թիմն այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի դիրքորոշումը և այս իրավիճակի խորքային պատճառները։
«Այս արմատական պատճառներից մեկը ՆԱՏՕ-ն է և մեր սահմաններին Ռուսաստանի համար ուղղակի ռազմական սպառնալիքների ստեղծումը, իսկ մյուսը՝ Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Ռուսական ամեն ինչ՝ լրատվամիջոցները, կրթությունը, մշակույթը՝ Ուկրաինայում ամեն ինչ արգելված էր օրենսդրական մակարդակով։ Այս ճգնաժամից դուրս գալու համար չի կարելի, պարզապես, մոռանալ մարդու իրավունքների մասին»,- ասել է Լավրովը։
Ըստ նրա, «երբ քննարկվում է Իրանը, Վենեսուելան, Հյուսիսային Կորեան, հնարավոր ամեն բան, ամերիկացի բանակցողները մարդու իրավունքները դնում են առաջին տեղում»։
«Այս առումով նրանք պահանջներ ունեն Չինաստանի, մեր, ցանկացած մեկի նկատմամբ։ Բայց երբ եվրոպացիները և այլ արևմտյան երկրներ խոսում են Ուկրաինայի մասին, ոչ ոք չի կարող խոսք անգամ ասել մարդու իրավունքների մասին։ Ոչ ոք։ Ընդհակառակը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Բրյուսելում ու Եվրոպայում այլ մարդիկ ասում են, որ Ուկրաինան պաշտպանում է «եվրոպական արժեքները»։
Ստացվում է, որ այդ «արժեքներից» մեկը ռուսաց լեզվի վերացումն է։ Պատկերացրեք, եթե Իսրայելը վերացներ արաբերենը Պաղեստինում։ Միայն պատկերացրեք»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 16:14
Оппозиционное движение «Не спим» передало в парламент письма, адресованные всем депутатам Армении, призывая начать процесс выражения недоверия премьер-министру Николу Пашиняну. Сопредседатель движения, экс-председатель аппарата Конституционного суда Эдгар Казарян заявил, что письма были направлены не руководителям фракций, а лично всем 107 депутатам.
-
2025-04-28 16:12
Только один член турецкого парламента поднял тему 110-й годовщины Геноцида армян — Джордж Аслан, ассириец из «Демократической партии», единственный ассирийский член парламента Турции 28-го созыва».
-
2025-04-28 16:10
Президент России Владимир Путин объявил перемирие в зоне СВО в дни 80-летия Победы в Великой Отечественной войне.
-
2025-04-28 16:08
Администрация президента Турции опровергла распространенные азербайджанскими СМИ сообщения об отправке самолетов с вооружением в Пакистан.