Փեզեշքիանը հայտնել է՝ երբ կվերանան Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային խնդիրները
Կողմերից յուրաքանչյուրը պետք է գոհանա իր սահմաններով և աչք չունենա մյուսի տարածքի կամ հողի վրա, Բաքու պաշտոնական այցի նախօրեին ադրբեջանական AzTv պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեմային վերաբերող հատվածը ներկայացրել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
«Կոնֆլիկտը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է իր վերահսկողության տակ դնել մյուսների տարածքները կամ սահմանները։ Հետևաբար այն, ինչին մենք միշտ օժանդակել ենք և հավատացած ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղությամբ, հարգանքն է պետությունների իրավունքների, շահերի և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այս սկզբունքը պետք է հարգվի»,- ասել է Փեզեշքիանն ի պատասխան հարցին, թե ինչպիսի քաղաքականություն է նախատեսում տարածաշրջանային անվտանգության ապահովման համար Իրանի ղեկավարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության հասնելու բարդ գործընթացի համատեքստում։
Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդրին, Իրանի նախագահը կրկին շեշտել է՝ պետք է հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը և աչք չունենալ միմյանց տարածքների վրա։
Հավելել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային և տարածքային խնդիրները կարող են վերանալ միայն այն ժամանակ, երբ երկու երկրների քաղաքական և առևտրային հարաբերությունները կարգավորվեն՝ հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները։
«Այս խնդրի լուծմանն օժանդակելու համար մենք այժմ աշխատում ենք պատրաստել Իրանի ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան։ Այդ ուղղությամբ ճանապարհաշինական և երկաթուղային աշխատանքները ընթանում են արագ տեմպերով»,-ասել է Մասուդ Փեզեշքիանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ Նախիջևանից Ադրբեջան անարգել երթևեկություն տրամադրելով:
Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև անարգել երկաթուղային հաղորդակցությանը, բայց Հայաստանի իրավասության շրջանակներում:
2025-ի փետրվարին էլ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ շեշտեց՝ միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ հանդես գալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 16:14
Оппозиционное движение «Не спим» передало в парламент письма, адресованные всем депутатам Армении, призывая начать процесс выражения недоверия премьер-министру Николу Пашиняну. Сопредседатель движения, экс-председатель аппарата Конституционного суда Эдгар Казарян заявил, что письма были направлены не руководителям фракций, а лично всем 107 депутатам.
-
2025-04-28 16:12
Только один член турецкого парламента поднял тему 110-й годовщины Геноцида армян — Джордж Аслан, ассириец из «Демократической партии», единственный ассирийский член парламента Турции 28-го созыва».
-
2025-04-28 16:10
Президент России Владимир Путин объявил перемирие в зоне СВО в дни 80-летия Победы в Великой Отечественной войне.
-
2025-04-28 16:08
Администрация президента Турции опровергла распространенные азербайджанскими СМИ сообщения об отправке самолетов с вооружением в Пакистан.