Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Սուրբ Աթոռին կոչ է արել ջանքեր ներդնել հայ գերիների ազատ արձակման համար
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը ցավակցական ուղերձ է հղել համայն աշխարհի կաթոլիկներին և Սուրբ Աթոռին կոչ է արել հետամուտ լինել Ֆրանցիսկոս Պապի ժառանգությանը` ջանքեր ներդնելով հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ.
«Վարդանյանների ընտանիքը խորին ցավակցություն է հայտնում համայն աշխարհի կաթոլիկ հավատացյալներին։
Մեր մտքերը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների և աշխարհի բոլոր կաթոլիկների հետ են։
Սուրբ Աթոռին կոչ ենք անում Ֆրանցիսկոս Պապի ժառանգությունը հարգելով՝ քայլեր ձեռնարկել անարդար կերպով կալանավորված 23 հայ գերիների, այդ թվում՝ մեր հոր՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման ուղղությամբ։ Սուրբ Աթոռը կարող է կարևոր դեր ունենալ գերիների ազատ արձակմանն ուղղված դիվանագիտական ջանքերում՝ արդարության և մարդկային արժանապատվության հանդեպ Ֆրանցիսկոս Պապի նվիրվածությանը հավատարիմ մնալու համար: Նրանց շարունակական կալանքը հակասում է խաղաղության և հաշտության այն սկզբունքներին, որոնց Ֆրանցիսկոս Պապը մշտապես հետամուտ էր իր գահակալության ընթացքում»։
Ինչպես ինքն է հայտարարել. «Կրոնները չեն կարող օգտագործվել պատերազմի համար։ Սուրբ է միայն խաղաղությունը»։
Մենք կոչ ենք անում Եկեղեցուն գործնականում կիրառել այս խոսքերը՝ սատարելով հայ գերիների անհապաղ ազատ արձակման մեր պահանջը: Այս քրիստոնյաներն արժանի են հալածանքներից պաշտպանություն ստանալուն. նրանք այսօր բախվել են դժվարությունների իրենց հավատքի պատճառով։
Գործելու ժամանակը հիմա է։
«Մենք կոչ ենք անում խիղճ ունեցող բոլոր մարդկանց միանալ արդարության և ազատության մեր այս կոչին՝ ի պաշտպանություն 23 հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի, որոնք մնում են գերության մեջ միայն իրենց համոզմունքների և ժառանգության պատճառով»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.