Սուբյեկտիվ են, վերագրելի չեն եկեղեցուն. Մայր աթոռն արձագանքել է արքեպիսկոպոս Միրզախանյանին
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած արտահայտություններին։
«Թեմակալ առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն եկեղեցուն։ Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն և զգուշավորություն դրսևորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Միրզախանյանն ասել էր, որ աղոթում են Նիկոլ Փաշինյանի` հարևանների հետ խաղաղության և հաշտության ծրագրերի հաջողության համար։ Նա հավելել էր, որ իրենք աղոթք են անում, որպեսզի Հայաստանն իր քայլերն անի դեպի ԵՄ, քանի որ, նրա մեկնաբանմամբ, քրիստոնեությունը եկել է հենց Արևմուտքից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 14:03
Группа американских сенаторов во главе с Крисом Ван Холленом призвала американскую администрацию Трампа-Вэнса провести расследование нарушений «Закона Лихи» и ограничений гуманитарной помощи, касающихся Арцаха и других конфликтов.
-
2025-05-16 14:00
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев встретились в Тиране.
-
2025-05-16 13:55
В Стамбуле завершилась трехсторонняя встреча между Украиной, Турцией и США, сообщают корреспонденты BBC с места событий. Об этом же сообщает и турецкий МИД.
-
2025-05-16 13:54
Как сообщает Спасательная служба, 16 мая в 12:08 по местному времени (в 08:08 по Гринвичу) Территориальная служба сейсмической защиты МВД Армении в 8 км к северо-востоку от города Бавра в Армении близ границы с Грузией зарегистрировала землетрясение магнитудой 2.3.