ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏՔ ԻՐԱՆԱԿԱՆ ՆԱՎԱՀԱՆԳՍՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը Բանդար Աբբասի պայթյունից
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Հյուսիս-Հարավ» նախագիծը շարունակում է հարձակման ենթարկվել տարբեր կողմերից։ Հայաստանում այս նախագիծը կարելի է ասել, որ բացահայտ սաբոտաժի է ենթարկվել դեռևս 2018 թվականի իրադարձություններից առաջ՝ դառնալով ամենակոռումպացված (եթե ոչ ամենակոռումպացվածը) երկարաժամկետ ենթակառուցվածքային նախագիծը։ Այժմ նախագծին հասցվել է հերթական վնասը։
Ապրիլի 26-ին Իրանի ամենամեծ առևտրային նավահանգստում՝ Բենդեր-Աբասում պայթել են մի քանի կոնտեյներներ, ինչը հանգեցրել է ուժգին պայթյունի և հրդեհի։ Արդեն հայտնի է 40 զոհի և ավելի քան 1200 վիրավորների մասին։ Բենդեր-Աբասում տեղի ունեցած պայթյունը հարված է ոչ միայն Թեհրանին։ Նավահանգիստը հանդիսանում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հիմնական հանգույցը, որը ներկայումս փաստացիորեն փակված է։ Այս երթուղին նախատեսված էր Ռուսաստանի և Հնդկաստանի միջև արագ և մատչելի բեռնափոխադրումներ ապահովելու համար՝ շրջանցելով Արևմուտքը։ Պայթյունը վտանգի տակ է դնում ոչ միայն այս ճանապարհը, այլև ողջ նախաձեռնության կենսունակությունը։ Բացի դրանից, «Հյուսիս-Հարավ» նախագծի վրա հարձակում է կատարվել ևս մեկ աշխարհագրական կետում․ ապրիլի 25-ից Հնդկաստանի և Պակիստանի սահմանին տեղի են ունենում բախումներ։ Միջազգային մամուլը լի է վերնագրերով, որ շուտով երկու երկրների միջև կարող է սկսվել լիարժեք պատերազմ։ Ավելին, արդեն կան տեղեկություններ, որ Թուրքիան զենքով ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան։ Համաձայն հաղորդումների՝ Պակիստան են ժամանել Թուրքիայի օդուժի վեց C-130E ռազմական-տրանսպորտային ինքնաթիռներ։
Թուրքիայի հետքը հստակ նկատելի է։ Ավելացրեք սրան նաև այնփաստը, որ Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը 2024 թվականի մայիսի 19-ին ավիավթարի ենթարկվեց՝ վերադառնալով Ադրբեջանից, և Դուք կտեսնեք, որ թուրքական և թյուրքական հետքը ակնհայտորեն նկատվում է տարածաշրջանում տեղի ունեցող այլ իրադարձություններում։ Այդ իրադարձությունները նույնպես ազդում են «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացման վրա։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն ժամանակ, երբ ՆիկոլՓաշինյանը այցելում է Էստոնիա՝ ծաղիկներ դնելով «Կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում», Իրանում տեղի ունեցածի պատճառով Հայաստանը կարող է կորցնել անգամ «Հյուսիս-Հարավ» նախագծում մասնակցելու նվազագույն հնարավորությունը և սահմանափակվել նրանով, որ պարզապես կտրամադրի ճանապարհը հայկական Սյունիքով Թուրքիային և Ադրբեջանին՝ անժամկետ և անվճար օգտագործման համար։ Այլ կերպ ասած, Իրանի իրադարձություններից տուժողներից մեկը կարող է դառնալ նաև Հայաստանը։ Հայաստանի համար տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին սեփական շահերով մասնակցելու եզակի հնարավորությունը եղել է «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացումը, որի տրամաբանությունը համահունչ էր նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Բայց նախագիծը ենթարկվել է ինչպես քաղաքական հարձակումների Հայաստանի կողմից, այնպես էլ ֆիզիկական հարձակումների այլ դերակատարների կողմից։
Մտածե՛ք այդ մասին․․․
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.