Բեգլարյան․ Ադրբեջանը 3 տարի շարունակ լայնածավալ ցեղասպանություն է իրականացրել արցախահայության նկատմամբ
Ես այստեղ եմ եկել ոչ միայն որպես մարդու իրավունքների պաշտպան, այլև որպես ողջ մնացած մի մարդ, որն այս մոլորակի գոյության առաջին հազարամյակում բախվել է իր հայրենիքում պատմության, մշակույթի և ֆիզիկական գոյության լիակատար ոչնչացմանը։ Դրա մասին ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների կոմիտեում լսումների ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։
«Հայրենիքում տեղի ունեցած ողբերգական հակամարտության պատճառով որբանալով և կույր մեծանալով՝ ես լավ գիտեմ խաղաղության արժեքը, հակամարտության գինը և հիմնարար իրավունքների ու արժանապատվության կարևորությունը։ Երեք տարի շարունակ Ադրբեջանը հաջողությամբ իրականացրել է լայնածավալ ցեղասպանություն իմ ժողովրդի՝ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ»,- նշել է Արտակ Բեգլարյանը։
Նա ընդգծել է, որ տեղի ունեցածը հանկարծակի ողբերգություն չէր, դա կանխամտածված և մեթոդական գործողություն էր՝ էֆեկտիվ հումանիտար շրջափակմամբ և սովով, ռազմական հարձակումներով, խաղաղ բնակիչների սպանություններով, Արցախի առաջնորդների և այլ հայրենակիցների անօրինական առևանգմամբ և բանտարկությամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ և բազմաթիվ այլ վայրագություններով։
«2023 թվականի սեպտեմբերին իմ ժողովուրդը, այդ թվում՝ ես և իմ ընտանիքը, բռնի տեղահանվեցին Արցախից, Լեռնային Ղարաբաղից: Ի՞նչ ունենք հիմա: Այսօր ավելի քան 150 հազար բնիկ հայեր պարզապես բռնի տեղահանված են և զրկված են հայրենիք վերադառնալու ցանկացած հնարավորությունից: Եվ ենթարկվում են բազմաթիվ ավերածությունների և իրավունքների զանգվածային խախտումների իրենց հայրենիքում: Մշակութային և կրոնական ժառանգության ավելի քան 6000 հայկական և քրիստոնեական հուշարձաններ ադրբեջանցիների կողմից ոչնչացման, պղծման և ոչնչացման սպառնալիքի տակ են: Մենք ունենք առնվազն 23 պաշտոնապես հաստատված հայ պատանդներ, որոնք պահվում են ադրբեջանական գերության մեջ և ենթարկվում են անօրինական դատավճիռների և խոշտանգումների: Բացի դրանից, 2020-2023 թվականներին ավելի քան 200 մարդ անհետ կորել է, ավելի քան 80-ը՝ բռնի կերպով անհետացել, և Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տրամադրում նրանց ճակատագրի վերաբերյալ»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 14:24
У меня очень тесные рабочие отношения, основанные на взаимном доверии, с президентом и руководителем Правительства России. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 18 июня премьер-министр Армении Никол Пашинян, касаясь замечания о том, что его сторонники в правящем крыле расценивают заявление бизнесмена Самвела Карапетяна как гибридную войну, развязанную Россией против его власти.
-
2025-06-18 14:21
Объекты в Тегеране и Кередже в Иране, где производилось оборудование для центрифуг, обогащающих уран, пострадали в результате ударов.
-
2025-06-18 14:19
Выдвинутые главе ГК "Ташир" Самвелу Карапетяну обвинения в якобы публичных призывах к захвату власти не имеют под собой ни юридической, ни фактической основы, это – очевидная попытка давления. Об этом говорится в заявлении пресс-службы офиса Самвела Карапетяна.
-
2025-06-18 14:17
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна опубликовал решение по делу о гибели 20 военнослужащих дивизии Д-20 ЦОР во время 44-дневной войны.