Պեսկով․ ԱՄՆ-ն արագ կարգավորում է ուզում, սակայն պետք է հաշվի առնել բոլոր դետալները
Մոսկվայի ղեկավարությունը տեսնում է, որ Վաշինգտոնի իշխանությունները Ուկրաինայում խաղաղության գործընթացի հետ կապված արագ հաջողության հույս ունեն, սակայն կարգավորում են պահանջում բոլոր դետալները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գիտելիք.Առաջինները» մարաթոնի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ արտասահմանցի լրագրողը Կրեմլի ներկայացուցչից հարցրել է, թե որքանով է Ռուսաստանը մոտ Ամերիկայի և Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքելուն։
«Մենք հասկանում ենք, որ Վաշինգտոնը ցանկանում է արագ հաջողության հասնել այս գործընթացում (Ուկրաինայի հակամարտության կարգավորման - խմբ.), բայց միևնույն ժամանակ մենք հույս ունենք փոխըմբռնման, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը չափազանց բարդ է մեկ ժամում լուծելու համար։ Բազմաթիվ դետալներ և բազմաթիվ նրբություններ կան, որոնք անհրաժեշտ է լուծել մինչև կարգավորումը», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ Մոսկվան երախտապարտ է Միացյալ Նահանգներին խաղաղության համաձայնագիր կնքելու շուրջ իրապես մեծ ջանքեր գործադրելու համար, սակայն այն պետք է կնքվի Ուկրաինայի հետ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մարաթոնի շրջանակում ելույթ ունենալիս նշել էր «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, լրագրող Վլադիմիր Սոլովյովի և բազմաթիվ ռազմական թղթակիցների ներդրումը հատուկ ռազմական գործողությունների թեման լուսաբանելու գործում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении