Արտուշ Գաբրիելյանին մեղադրանք կներկայացվի․ ԲԴԽ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին մեղադրանք կներկայացվի։ Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հրապարակեց որոշումը, որով բավարարել է Գաբրիելյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը։ Հաջորդիվ ԲԴԽ-ն քննում է Գաբրիելյանին կալանավորելու համաձայնության վերաբերյալ դատախազի միջնորդությունը։
Նշենք, որ քրեական գործը, որով պատրաստվում են հետապնդում իրականացնել դատավորի նկատմամբ՝ վերաբերում է կաշառք ստանալուն։ Քրեական գործի համաձայն՝ դատավորը կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։ Գործով արդեն երկու անձ կալանավորվել է, այդ թվում՝ դատավորի օգնականը, որը մեղադրվում է օժանդակության մեջ։
Հիշեցնենք, որ ՀԿԿ-ում քննվող վարույթի շրջանակներում երեկ խուզարկություններ են իրականացվել դատարանում, ինչից հետո Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել հենց դատարանից և, ըստ լուրերի, դատավորին բերման ենթարկելիս անգամ ոլորել են ձեռքերը և պառկեցրել։ Բերման ենթարկվելու և ուժի կիրառման մասին լուրերը փաստաբանները, սակայն, հերքել են։
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը նաև առաջին դատավորն է, որն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ և 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար:
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 10:16
Региональная архитектура безопасности Ближнего Востока оказалась на грани обрушения на фоне попыток прозападных сил нейтрализовать геополитический фактор Ирана. Такое мнение в эфире программы Sputnik Армения "Абовян time" выразил политолог Грант Микаелян.
-
2025-06-21 09:53
Как сообщил в соцсети директор Центра гидрометеорологии и мониторинга Армении Левон Азизян со ссылкой на Европейско-Средиземноморский сейсмологический центр, подземные толчки были зафиксированы в 21:49 по местному времени.
-
2025-06-21 09:50
Журналист-эмигрант Афган Мухтарлы в интервью JAMnews заявил, что между Азербайджаном и Израилем существует глубокое и многостороннее сотрудничество.
-
2025-06-21 09:48
США готовы дать Ирану максимум две недели для достижения договоренности по ядерной программе, заявил президент США Дональд Трамп.