Последние новости

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԳԻՇԵՐԸ…

2018թ.ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում արեց Սերժ Սարգսյանի մոտ գիշերային խորհրդակցության մասին, որը, հիշեցնեմ, հրաժարական տվեց ապրիլի 23-ին: Փողոցային անկարգությունների պարագլուխն իր կողմնակիցներին հայտնեց, որ հանրապետականները որոշում են կայացրել տապալել իր թեկնածության շուրջ քվեարկությունը: Նա կոչ արեց աջակիցներին առավոտյան հավաքվել Հանրապետության հրապարակում։ Այսօր շատերը մոռացել են այդ օրերի մանրամասները, ուստի մեջբերեմ երբեմնի վերածնված ՀՀՇ կուսակցության առաջնորդ, «Կենտրոն» համայնքի նախկին ղեկավար Արարատ Զուրաբյանի խոսքերը. «Եթե Գագիկ Ծառուկյանը չկանգներ շարժման կողքին, ապա Սերժ Սարգսյանը հրաժարական չէր տա, և պետք չէ խոսել դավաճանության մասին»։

Ոչ ոք չի էլ խոսում. բոլորին ու յուրաքանչյուրին հայտնի է, որ Ծառուկյանը ՀՀ բոլոր ղեկավարների օրոք հավատարիմ է եղել միայն իր կապիտալին և հոգացել միմիայն դրա մասին։ Այդ հոգացողությունը ստիպեց նրան աջակցել Փաշինյանին այն օրերին, երբ վճռվում էր երկրի ճակատագիրը։ Ծառուկյանի դերը Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցում չափազանցել պետք չէ, փոխարենը «հեղափոխությանը» Ծառուկյանի աջակցության մասին պետք է հիշեն նրանք, ովքեր այսօր հավատում են նախկին օլիգարխին ռեժիմի դեմ անհաշտ մարտիկ ներկայացնելու Արման Աբովյանի փորձերին։

7 տարի առաջ Ծառուկյանը սատարեց գունավոր այլանդակության ծաղրապատկերին՝ շատ լավ իմանալով, որ այն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Նա գիտակցաբար պատվիրակեց իր ներկայացուցիչներին Փաշինյանի առաջին կառավարություն, իսկ այսօր կեցվածք է ընդունել՝ իբրև առաջնորդ, որն ունակ է համախմբել ժողովրդին և վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Իրական ընդդիմության ճամբարում ո՛չ Ծառուկյանը, ո՛չ էլ նրա հավատարիմ համախոհները անելիք չունեն

2018 թվականի մայիսի 1-ի ժամը 12-ին, խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում գրանցվեցին 102 պատգամավորներ: Արարատ Միրզոյանը «Ելք» խմբակցությունից ներկայացրեց Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Փաշինյանը չկարողացավ զբաղեցնել բաղձալի պաշտոնը ձայների պակասի պատճառով, սուր ծառացավ ՀՀԿ խմբակցության աջակցության հարցը, առանց որի ընտրվելն անհնար էր։

«Դուք մերժեցիք Սերժին, նա հեռացավ, չուզեցիք Կարեն Կարապետյանին, նա չառաջադրվեց, չուզեցիք ՀՀԿն, մենք վարչապետի մեր թեկնածուին չառաջադրեցինք»,- այդ օրերին արձանագրեց այժմ քաղբանտարկյալ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հենց նա 7 տարի առաջ արտաբերեց մարգարեական բառերը. «Սա վերջի սկիզբն է, չեմ ցանկանում, որ Փաշինյանը դառնա Հայաստանի վերջին վարչապետը»:

Փողոց ելած մարդկանց հանդեպ լոյալությունը (նրանց պահանջին հղում կար նաև հրաժարականի մասին Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ) Նիկոլի թիմակիցների կողմից ընկալվեց որպես թուլության դրսևորում։ Աշոտյանի, Կարինե Աճեմյանի, Վահրամ Բաղդասարյանի և ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորների հայտարարությունները վերընթերցելիս չի լքում այն զգացողությունը, որ 7 տարի առաջ նրանք կանխազգում էին և՛ Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, և Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ի հանձնումն Ադրբեջանին, և՛ Հայաստանի սողացող բռնազավթումը, և՛ Տավուշի 4 գյուղերի հանձնումը սահմանազատման ցուցանակի տակ

2018թ. մայիսի 2-ին Սարգսյանը ներկա էր ՀՀԿ խմբակցության նիստին, իսկ Փաշինյանը նույն այդ ժամանակ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանդիպման էր Ծառուկյանի հետ, որը խոստացավ երկրորդ ընտրությանը պաշտպանել նրա թեկնածությունը: ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին չի առաջադրի իր թեկնածուին և համաձայնություն կտա այն թեկնածուին, որին կառաջադրի պատգամավորների մեկ երրորդը: Մայիսի 8-ին Փաշինյանը վարչապետ ընտրվեց 59 «կողմ», 42 «դեմ» ձայնով: Նրա օգտին քվեարկեցին «Ելք», «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունները և ՀՀԿ խմբակցության 13 անդամներ:

Արթուր Խաչատրյանը և Արծվիկ Մինասյանը (այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ) ՀՅԴ-ի կողմից պատվիրակվեցին գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարների պաշտոններում: «Ծառուկյան» դաշինքից Փաշինյանի առաջին կառավարություն պատվիրակվեց Հրաչյա Ռոստոմյանը: Մայիսի 11-ին Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցավ կառավարության առաջին նիստը, իսկ 2018 թվականի դեկտեմբերին՝ խորհրդարանի առաջին արտահերթ ընտրությունները:

Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից հետո հենց Ծառուկյանն օգնեց Փաշինյանին հայտարարել երկրորդ արտահերթ ընտրությունների անցկացման մասին, թեև ՀՀԿ-ն Աշոտյանի շուրթերով խոսում էր 2021 թվականի մայիսի 12-ից ՀՀ տարածքի մի մասի բռնազավթման պայմաններում ընտրարշավի անթույլատրելիության մասին։ Փաշինյանի այդ որոշմանը սատարեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Երկու կուսակցություններն էլ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով չստացան ընտրողների ձայները։ Այդպիսին էր ընդդիմադիր ընտրազանգվածի արձագանքը 17 կուսակցությունների փողոցային ակցիաներին նրանց դավաճանությանը։ «Հայրենիքի փրկության շարժման» ակցիաները մարեցին, երբ Ծառուկյանը, Նիկոլի գաղտնի հրամանով, փողոցից տարավ իր մարդկանց

Այսօր Ծառուկյանը փորձում է մնալ քաղաքական դաշտում՝ շեշտը դնելով ոչ թե ԲՀԿ-ի, այլ իր սեփական սիրելի անձի վրա, թեև ակնհայտ է, որ 2017թ. ընտրություններում ընտրակաշառք տալու մեղադրանքով ազատազրկման դադարեցումը թելադրված էր ռեժիմի հետ իր գործարքով: Եթե չլիներ այդ գործարքը, դժվար թե Ծառուկյանին թույլ տային գլխավորել ՀՀ օլիմպիական կոմիտեն։

2018թ. մայիսի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածը նշանավորվեց ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի աննախադեպ ակտիվությամբ, որն, ի դեպ, հայտարարել էր «Ելք» խմբակցությանը սատարելու պատրաստակամության մասին 2017թ. ընտրություններից անմիջապես հետո, որոնց արդյունքում դաշինքը զգալի թվով ձայներ էր հավաքել: Միլսը ոչ միայն հայտարարեց աջակցության մասին, այլև ներկա էր դաշինքի վարչության նիստերին, իսկ մայիսի 1-ին Փաշինյանի թեկնածության շուրջ քվեարկության ձախողումից հետո բուռն գործունեություն ծավալեց խորհրդարանի պատերի ներսում՝ հանդիպումներ անցկացնելով խմբակցությունների ղեկավարների հետ։

Ներքաղաքական գործընթացներին այդպիսի բացահայտ միջամտություն Հայաստանում չէր եղել ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի ժամանակներից ի վեր։ Վերջինս, հիշեցնեմ, 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների փուլում հրահանգավորում էր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած բազմակուսակցական Կոնգրեսը: Ընտրությունները, ինչպես հայտնի է, նշանավորվեցին նախկին նախագահի պարտությամբ և հետագա ապակայունացմամբ, որն ի վերջո հանգեցրեց 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին՝ Փաշինյանի ակտիվ մասնակցությամբ:

7 տարի առաջ այս օրերին Միլսը բնավ աննպատակ չէր հանդիպում խորհրդարանական ղեկավարության ներկայացուցիչների հետ, այլ քարոզում էր Փաշինյանի օգտին, ինչը ամենևին հարիր չէր դիվանագիտական անձի վարքականոնին։ Ինչ վերաբերում է այն օգնությանը, որը նա խոստացավ «Ելք» դաշինքին ԱԺ ընտրվելուց հետո, ապա չի կարելի բացառել, որ այդ օգնությունը չի սահմանափակվել միայն բանավոր խորհրդատվություններով և մեթոդական ձեռնարկներով: Չի բացառվում, որ խոսքը փողոցային ակցիաների փուլում Նիկոլին անմիջական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին էր։ Եթե այնուամենայնիվ ենթադրենք, թե Միլսն ուղղակիորեն չի աջակցել իշխանության զավթման փողոցային սցենարի իրականացմանը, ապա, անկասկած, հենց նա է յուրացրել 2018-ի «գունավոր հեղափոխության» դափնիները

Գունավոր այլանդակության հայկական ծաղրապատկերից հետո Միլսը հետ կանչվեց ՀՀ դեսպանի պաշտոնից, իսկ նրա կարիերան սրընթաց վերելք ապրեց։ Փաստորեն իզուր չէր ջանում։ Նրա իրավահաջորդ Լին Թրեյսին ավելի բացահայտ էր գործում. իր լիազորությունների ավարտից քիչ առաջ նա 120 մլն դոլար նվիրեց Փաշինյանի ռեժիմին ՝ ժողովրդավարության զարգացման և տնտեսական անվտանգության համար: Թրեյսիի կարիերան նույնպես Հայաստանից հետո վերելք ապրեց, նա գլխավորեց Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը։

Ինչ վերաբերում է ռեժիմի կառավարման 7-րդ տարելիցին, որը կլրանա մայիսի 8-ին, ապա ուզում եմ վկայակոչել ՔՊ հիմնադիրներից մեկի՝ Արթուր Համբարձումյանի 2020թ. օգոստոսին հնչեցրած հայտարարությունը. «Երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար նվաստացուցիչ է 16-րդ վարչապետի գործունեությունը, որը ոչ միայն դասալիք է, այլև տգետ, որն ինքն է կաշառակեր և քողարկում է իր թիմի կաշառակերությունը, նրա ամեն երկրորդ բառը սուտ է: Երկրի քաղաքացիները արժանի չէին այսպիսի իշխանության...»: Նկատեք, սա ասված է այն ժամանակ, երբ Փաշինյանը դեռ հողի բաժին չէր դարձրել 5 հազար հայ տղաների, ասված է այն մարդու կողմից, որը կանգնած է եղել Փաշինյանի կուսակցության ակունքներում

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ИТОГИ 7-и ЛЕТ: ТОЛЬКО ПОТЕРИ
    2025-05-03 09:41

    Реальный уровень безработицы в отдаленных марзах никто не фиксирует: режим провалил программу создания свыше миллиона новых рабочих мест. Пашинян недавно объявил, что, "благодаря революционным темпам, в госбюджет дополнительно поступило 4,2 млрд долларов". Экономисты в ответ указали на то, что за 7 лет режим увеличил внешний долг РА на 7 млрд долларов. "Революционные темпы" налицо: каждый год по 1 млрд! 7-я годовщина правления Пашиняна (избран премьер-министром со второй попытки 8 мая 2018 г.) – время подведения итогов.

  • ДЕЦЕНТРАЛИЗАЦИЯ НА ЭТАПЕ ДЕФИЦИТА ДОВЕРИЯ
    2025-05-02 10:08

    В апрельские дни 2022 г. сидячая демонстрация бывшего руководителя СНБ лидера партии "Айреник" Артура Ванецяна послужила триггером для мощного оппозиционного движения. Оно ознаменовалось шествием с участием второго президента Роберта Кочаряна и первых лиц РПА. Партия Сержа Саргсяна в 2022 г. начала свои акции с 25 апреля, а Эдуард Шармазанов опроверг слухи о том, что первый, второй и третий президенты, якобы, планируют совместное заявление об уходе из активной политики, дабы уступить место молодым. Определенные круги с тех пор никак не дождутся подобного заявления, пытаясь свалить на трех президентов вину за собственную политическую несостоятельность…

  • В НОЧЬ НА 1 МАЯ 2018 г…
    2025-04-30 10:45

    В ночь с 30 апреля на 1 мая 2018 г. Пашинян выступил на FB с сообщением о ночном совещании у Сержа Саргсяна, который, напомню, подал в отставку 23 апреля. Главарь уличных беспорядков сообщил своим сторонникам, что республиканцы приняли решение провалить голосование по его кандидатуре. Он призвал соратников собраться утром на площади Республики. Сегодня многие забыли о деталях тех дней, а потому сошлюсь на слова экс-амайнкапета общины "Центр" лидера некогда возрожденной партии АОД Арарата Зурабяна: "Если бы Гагик Царукян не встал рядом с движением, то Серж Саргсян не подал бы в отставку, и не стоит говорить о предательстве!".

  • ОХОТА НА "ШПИОНОВ РОССИИ" - ГВОЗДЬ ПОДГОТОВКИ ГД К ВЫБОРАМ 2026
    2025-04-30 09:16

    17 апреля с трибуны парламента Пашинян провозгласил "начало социально-психологической революции". В переводе с языка популистских лозунгов на язык простых смертных заявление ознаменовало старт подготовки к общегосударственным выборам. Апрельские тезисы "социально-психологической революции" подразумевают отказ от внешнеполитического приоритета в виде международного признания и осуждения Геноцида армян в Западной Армении 1915 г., отказ от Карабахского движения и от ссылки в преамбуле новой Конституции на Декларацию о независимости Армении. Речь идет об отказе от исторической памяти в пользу "реальной Армении" без Арцаха в условиях оккупации 240 кв. км территории 3-х марзов. Население в лице "3 млн премьер-министров" вот уже 7 лет является свидетелем политических репрессий, которые стали нормой жизни в "бастионе демократии".

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ