Չախոյան․ Տեղեկությունները, թե իբր ես վիրավորել եմ «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը
Բոլոր այն տեղեկությունները, թե իբր Արթուր Չախոյանը վիրավորել է «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նոր Նորքի թաղապետի կողմից նախօրեին բռնության ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանը։
«Համացանցում տարածվում են կեղծ տեղեկություններ, թե իբր Արթուր Չախոյանը վիրավորել է «թաղապետին» և իբր «թաղապետը» արձագանքել է այդ վիրավորանքին։
Մեսրոպ Մանուկյանի հրապարակած մանկապարտեզի տեսանյութում, որի առիթով «թաղապետը» զանգահարել է Արթուր Չախոյանին և միտումնավոր սպառնացել նրան, Արթուր Չախոյանի կողմից որևէ վիրավորական խոսք ոչ մեկի հասցեին, այդ թվում՝ «թաղապետի», չի հնչել։
«Թաղապետը» իր միտումնավոր սպառնալիքի պատասխանը ստացավ՝ իր նկարի վրա յոգուրտ լցնելու ակցիայի տեսքով։ Նույն օրը՝ իշխանամետ Civic լրատվամիջոցին տված հարցազրույցում, «թաղապետը» կրկին անցավ կարմիր գիծը՝ Արթուր Չախոյանի հասցեին հնչեցնելով հետևյալ արտահայտությունը. «Թող գնա իր տան գիշերվա խրախճանքները զապիս անի ու հանրայնացնի»։
Այսինքն՝ «թաղապետը» նախ ինքն է զանգահարել Արթուր Չախոյանին, սպառնացել, անցել կարմիր գիծը, իսկ այնուհետև հրապարակայնորեն հայտարարել. «Միտումնավոր եմ զանգել» և «Նորից եմ կրկնում՝ հայհոյել եմ, լավ եմ արել»։
Անհերքելի փաստերով արձանագրված է, որ «թաղապետը» զանգահարել է Արթուր Չախոյանին և միտումնավոր սպառնացել։ Երեկվա բռնությունը Արթուր Չախոյանի նկատմամբ այդ կազմակերպված սադրանքի շարունակությունն էր, ինչը հստակ երևում է տարբեր տեսանյութերում. Արթուր Չախոյանը խոսում է հանգիստ և զուսպ տոնով, կոչ անում կոռեկտ երկխոսության, սակայն արդյունքում նրան հարվածում են մեջքից։
Բոլոր այն տեղեկությունները, թե իբր Արթուր Չախոյանը վիրավորել է «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը։ Նման լուրերի տարածումը հանդիսանում է զրպարտություն Արթուր Չախոյանի նկատմամբ, ինչը ՀՀ օրենսգրքով պատժելի արարք է, բայց, ինչպես տեսնում ենք, ոչ իշխանամետների համար»,֊ ասվում է Չախոյանի գրառման մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 09:13
Подавляющее большинство атак на Тегеран и Карадж были совершены со стороны Каспийского моря, после прохождения через Азербайджан, сообщает Telegram-канал «Colonelcassad».
-
2025-06-30 09:07
В контексте того, как бакинские дипломаты и СМИ отреагировали на арест членов этнической ОПГ в Екатеринбурге, весьма символично выглядит заявление Айгюн Аттар — председателя правления Фонда дружбы, сотрудничества и солидарности Турция–Азербайджан, пишет Telegram-канал «Рыбарь».
-
2025-06-30 09:03
Армения всегда была больше, чем страна. Её ландшафт — горная цитадель, труднодоступная, но стратегически важная. География сделала Армению естественным барьером между империями: от Византии и Персии до Османов и России, сообщает Телеграм-канал «ANNA NEWS». На деле ситуация выглядит совсем не так, как её преподносят: Пашинян якобы ведет страну в Европу, а потеря Карабаха — трагическая ошибка. Реальность в том, что армянский премьер методично реализует турецкий проект, только под прикрытием евроинтеграции.
-
2025-06-30 08:57
Авторитетное французское издание Le Journal Du Dimanche опубликовало статью о незаконном аресте предпринимателя Самвела Карапетяна.