ՀՀ պետական պարտքը մի քանի ամսում աճել է 5,8%-ով
ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ տարեսկզբից աճել է 5,8 տոկոսով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի համեմատ աճել է 4,4 %-ով։ ԱՄՆ դոլարով աճը կազմել է 5,8 %-ով։ Դոլարային արտահայտությամբ` պարտքը կազմում է 13 մլրդ 581 մլն դոլար»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ 2024 թվականին ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը նվազել է 0,1 տոկոսային կետով։
Նախարարի խոսքով՝ այս ամբողջ պարտքի ներգրավումը և ծավալները պլանավորված են ՀՀ պետական բյուջեով և միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ներքին պարտքի ծավալը, ըստ ներգրաված արժույթի ու ըստ ռեզիդենտության, վերջին տարիներին աճել է՝ հասնելով 50% մակարդակին։
«Դա դրական ցուցանիշ է, ու նույնիսկ մեր միջազգային գործընկերների հետ վերջին շփումների ժամանակ, երբ նրանց հետ խոսում էինք պարտքի ու ներքին շուկայի մեծության մասին, նրանք խնդրեցին, որ մենք մեր փորձով կիսվենք, թե մենք ինչպես ենք կարողացել մեր ներքին պարտքն այդքան բարելավել»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարը։
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ Հայաստանի նման երկրներում ներքին պարտքը սովորաբար կազմում է 20-30%, իսկ վերջին տարիներին ՀՀ իշխանություններին հաջողվել է մեծացնել ներքին պարտքը, ինչը նշանակում է պաշտպանվել արտարժութային ռիսկերից։
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, մարտի 24-ին ԱԺ—ում ներկայացնելով 2024 թ․ իրենց աշխատանքի հաշվետվությունը, նշել էր, որ անցած տարի պետական պարտքն անվանական արտահայտությամբ 2023 թվականի վերջի համեմատ աճել է 6,2 %-ով, սակայն ՀՆԱ-ի նկատմամբ գրեթե չի փոխվել՝ 48,3 %։ Պետական պարտքը 2024 թվականի վերջին կազմել է մոտ 5 տրլն 93 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 18:23
Патриарх Дома Киликийского Армянской католической церкви Рафаэль Петрос XXI встретился с папой Римским Львом XIV.
-
2025-05-15 18:20
Помощник президента РФ Владимир Мединский, возглавляющий российскую делегацию на переговорах с украинской стороной в Стамбуле заявил, что российская сторона настроена по-деловому и готова к обсуждению компромиссов.
-
2025-05-15 17:28
В масштабах азербайджанской армии проводятся командно-штабные тренировки. Как сообщают азербайджанские СМИ6 учения проводятся в соответствии с планом подготовки на 2025 год.
-
2025-05-15 17:25
Министр экономики Армении Геворг Папоян выразил недоумение по поводу того, почему грузинская сторона задерживает армянские грузовики на недели, а порой и на месяцы.