Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի վերադարձին հաշված ամիսներ են մնացել: Բոլորը հասկանում են, որ Միացյալ նահանգների նման կարևոր երկրում Նիկոլ Փաշինյանը ոչ թե փորձառու դիվանագետ է նշանակելու, այլ իրեն հավատարիմ մարդ` թիմակից, որին վստահում է, որովհետև գերտերությունում դեսպանի պաշտոնը նաև ստվերային շփումներ է ենթադրում, իսկ դիվանագետներին նա, որպես կանոն, յուրային չի համարում, չի վստահում:
Սա գիտեն նաև նրա թիմում և, ասում են` այժմ թեժ պայքար է գնում Վաշինգտոն գործուղվելու պատվին արժանանալու և ԱՄՆ-ում անդարդ ու ապահով կյանքով մի քանի տարի ապրելու հնարավորության համար: ՔՊ-ական շրջանակներից տեղեկացանք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են` ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Արսեն Թորոսյանը, ինչպես շատերն են նկատել, վերջին շրջանում հաճախ է ուղեկցում Նիկոլ Փաշինյանի` արտերկրյա այցերի ժամանակ և ուղղակի կաշվից դուրս է գալիս Նիկոլական թեզերն առաջ տանելու համար` ելույթներ է ունենում, ստատուսներ է գրում` շշպռելով քաղաքական հակառակորդներին, օրերս էլ պատռեց Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու մասին իրեն ուղղված դիմումը` ոտնահարելով «Դիմումների և բողոքների քննության մասին» ՀՀ օրենքը:
Իսկ Նարեկ Մկրտչյանը, ով նաև ՔՊ արտաքին կապերի պատասխանատուն է, վերջին տարիներին բազմիցս ԱՄՆ է մեկնել` տարբեր ֆորումների է մասնակցել, Թրամփի երդմնակալությանն է մասնակցել և անգամ Մարկո Ռուբիոյի հետ լուսանկար ունի: Մեր աղբյուրն ասում է, որ իրենք առավել հավանական են համարում Մկրտչյանի նշանակումը, չնայած` հանուն արդարության, պետք է նրան նախարարի պաշտոնից էլ ազատած լինեին, քանի որ` լինելով փարաքարցի և գործի պատասխանատուն, տապալեցին Փարաքարի ընտրությունները` չկարողանալով ՔՊ-ին բավարար ձայներ բերել»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.