Последние новости

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀՀ-ՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՔ Է ԴՐԵԼ «ՄԱՐՏԵՐ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ» ՍԿԶԲՈՒՆՔԻՆ

Իշխանությունը Ադրբեջանի պահանջների ներքո փոփոխվող սահմանադրության շրջանակներում կարող է հանգիստ քրեականացնել քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը, սահմանել, որ իշխանության դիրքորոշումները չկիսելը կամ քննադատելը ծանր հանցագործություն է, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ավելին, իշխանությունը կարող է սահմանել, որ իշխանության կոմֆորտին հակասող ցանկացած քայլ, խոսք, գործողություն պետությանը լեգիտիմ հիմք է տալիս արձագանքել բռնությամբ:

Հայաստանում բռնապետություն կառուցելու շրջանակներում իշխանությունը ոչ միայն քաղաքական դաշտում, այլև, առհասարակ, հիմք է դրել «մարտեր առանց կանոնների» սկզբունքին, որտեղ իշխանությունն ունի անսահմանափակ իրավասություններ և օրենքից դուրս գործելու իրավունք, իսկ պաշտպանվողները, ծեծվողներն ու բռնության ենթարկվողները բացառապես մեկ ճանապարհ` տուժելու և նստելու»,-գրել է պատգամավորը։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ