Դեպի Հայաստան ավելի քիչ գումար է փոխանցվում
Պաշտոնական վիճակագրությունն արդեն տևական ժամանակ է՝ ֆիքսում է. ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցվող դրամական հոսքերը կրճատվել են: Այդ միտումը շարունակական է նաև 2025թ. մարտի և եռամսյակային կտրվածքներով (2025թ. հունվար-մարտ):
2025թ. մարտին ներհոսքը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ կրճատվել է 17,036 մլն դոլարով: Արտահոսքը, հակառակը, ավելացել է (+51, 5 մլն դոլար), ինչի արդյունքում կրճատվել է զուտ ներհոսքը՝ 68,5 մլն դոլարով: Կրճատվել է նաև զուտ ներհոսքի այս տարվա առաջին եռամսյակի հանրագումարը նախորդ տարվա առաջին եռմասյակի հետ համեմատած՝ 1,9 անգամով:
Միաժամանակ, դրամական փոխանցումների հիմնական ուղղությունները գրեթե անփոփոխ են մնացել: Այսպես, ամենաշատը գումար Հայաստան փոխանցվում է ՌԴ-ից (250,9 մլն դոլար): Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ զգալի տարբերությամբ (65,2 մլն դոլար):
Ինչ վերաբերում է արտահոսքին, ապա առաջատարը Շվեյցարիան է:
Դրամական հոսքերի կրճատման պատճառներից կարող են լինել արտաքին գործոնների չեղարկումը՝ պայմանվորված ռուս-ուկրաինական պատերազմով, տնտեսության ու տնտեսական քաղաքականության նկատմամբ անվստահության հավանականությունն ու, չի բացառվում, իշխանությունների հակառուսական տրամադրությունները:
Ցանկացած դեպքում այն, որ ավելի քիչ գումար է մտնում Հայաստան, տնտեսության համար բացասական ազդակ է:
Alpha News
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.