«ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՐԱՎԻՏԱՑԻԱ». ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
«Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը նոր աշխատություն է հեղինակել՝ «Աշխարհաքաղաքական գրավիտացիա»։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 2-ին։
«Հայացք» վերլուծական կենտրոնը և «Պրոֆիլ» մեդիան արդեն 3 տարի հրատարակում են «Հայացք» մատենաշարի ներքո Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին, տարբեր հիմնախնդիրների վերաբերող աշխատություններ։ Այսօր մենք հավաքվել ենք «Աշխարհաքաղաքական գրավիացիա» վերնագիրը կրող գրքի լույսընծայման առիթով»,- շնորհանդեսի մեկնարկին ասաց «Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիր, քաղաքագետ Արմեն Մինասյանը։
«Աշխարհաքաղաքական գրավիտացիա»-ն նախորդ՝ «Խոշորացույց» գրքի տրամաբանական շարունակություն է։
Այն անդրադառնում է ուժային կենտրոններին, աշխարհի տարածաշրջաններին և երկրներին։
«Առանձին բաժիններով առկա են Ռուսաստանի Դաշնությունը, Եվրոպան, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը և այլ տարածաշրջաններ։ Այսինքն՝ յոթ առանձին բաժիններ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է իր տեղով, դերով, նշանակությամբ՝ աշխարհում, միմյանց հետ փոխհարաբերություններով, իրենց շահերի պրոյեկցիայով և ազդեցությամբ՝ դեպի Հարավային Կովկաս։
Ի տարբերություն «Խոշորացույցի»՝ օրինակ, նույն ուժային կենտրոնների դեպքում դիտարկված են ոչ միայն ՀՀ հետ երկկողմ հարաբերությունները, այլև՝ նշված երկրներից յուրաքանչյուրի տեղն ու դերն աշխարհում, միմյանց հետ հարաբերությունները, ազդեցությունը Հարավկովկասյան տարածաշրջանի վրա։
Կարծում եմ՝ այս մոտեցումն առավել քան բնական է՝ հաշվի առնելով նշված երկրների «գրավիտացիան»՝ համակցված «հեռավորության» և «փոխկապակցվածության» չափորոշիչներով»,- նշեց գրքի հեղինակը՝ Կարեն Բեքարյանը։
Կարեն Բեքարյանը մանրամասնեց նաև՝ «Աշխարհաքաղաքական գրավիտացիա»-ն իրական քաղաքականության մասին է, Հայաստանի՝ 1991-2024թթ․ արտաքին քաղաքականության, արվածի ու չարվածի մասին է, հնարավորությունների և մարտահրավերների, տարբեր ուղղություններից եկող ազդակների ընկալման ու դրանց համադրության մեջ մեր սեփական տեղն ու դերը գտնելու, սեփական շահերը պաշտպանելու և առաջ մղելու մասին։
Նշենք, որ «Աշխարհաքաղաքական գրավիտացիա» գրքի յուրաքանչյուր գլխի վերջում ներկայացված է նաև տեսլական։ Տեսլականները Հայաստանի արտաքին քաղաքականության վերամեկնարկի, ուղղություններից յուրաքանչյուրում նպատակների ճշգրիտ սահմանման և դրանից բխող մարտավարության արտացոլումն են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.