«Հաղթանակի 80 լույսերը». Հայաստանը միջազգային հիշատակի նախագիծ է սկսում
Հայաստանը կդառնա այն երկրներից մեկը, որոնք միավորում են երիտասարդներին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Հաղթանակի 80 լույսերը» միջազգային նախագծի շրջանակում: Նախաձեռնողներն են Ռուս-հայկական երիտասարդական միությունը և Եվրասիական երիտասարդական ասամբլեան:
Նախագծի նպատակն է պահպանել պատերազմի մասնակիցների սխրանքների հիշատակը, ընդգծել հայ ժողովրդի և մյուս ժողովուրդների ներդրումը հաղթանակի գործում, ինչպես նաև պատմական ժառանգությունը փոխանցել նոր սերունդներին: Ակցիաներին կմասնակցեն ԵԱՏՄ, ԱՊՀ, հետխորհրդային տարածքի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշողությունը կիսող այլ երկրների երիտասարդներ:
Ծրագրի շրջանակներում 80 քաղաքներում կկազմակերպվեն հիշատակի միջոցառումներ ուսանողական, երիտասարդական և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Մասնակիցները կստեղծեն տեսանյութեր, որոնք պատասխանում են «Ի՞նչ տվեց մեզ Հաղթանակը» և «Ի՞նչ է նշանակում Հաղթանակը մեզ համար» հարցերին՝ օգտագործելով Հայրենական մեծ պատերազմի խորհրդանիշները: Որոշ քաղաքներում Կարմիր աստղեր կհայտնվեն, իսկ երեկոյան «Հաղթանակի 80 լույսերը» գրությամբ մոմեր կվառվեն:
Նախագիծը շարունակվելու է ողջ հոբելյանական տարվա ընթացքում: Դրա եզրափակչում նախատեսվում է տարբեր քաղաքներում հավաքված նյութերից վավերագրական ֆիլմ ստեղծել։ Այն կարտացոլի ժամանակակից երիտասարդության վերաբերմունքը պատերազմի հիշատակին, դրա ընկալումը ստեղծագործության՝ պոեզիա, երաժշտության, պարի միջոցով:
Համակարգող Ռաֆայել Պողոսյանի խոսքով՝ նախաձեռնությունը նոր ազդակ կհաղորդի հայրենասիրական դաստիարակությանը և միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանը: Ակցիան կմեկնարկի միաժամանակ Երևանում և Սանկտ Պետերբուրգում և նվիրված կլինի նրանց քույր քաղաքներ դառնալու 28-ամյակին:
«Հաղթանակի 80 լույսեր» նախագիծը կդառնա պատմության կեղծման դեմ պայքարի, պատերազմի հիշողության ամրապնդման և մշակույթների երկխոսության միջոցառումների լայն շարքի մի մասը, որոնք անցկացվում են Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 80-ամյակի առթիվ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.