Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ամբողջ Ուկրաինան
Ռուսաստանը գոհ չէ պատերազմի ընթացքում արդեն գրաված ուկրաինական տարածքներից։ Մոսկվան ձգտում է Ուկրաինայի լիակատար բռնակցմանը։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է NBC News-ի «Հանդիպեք մամուլի հետ» հաղորդմանը տված հարցազրույցում։
Այսպես, «Հանդիպեք մամուլի հետ» հաղորդման հաղորդավարուհի Քրիստեն Ուելքերը հարցրել է ԱՄՆ նախագահին, թե ինչից պետք է հրաժարվի Ռուսաստանը Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում: Թրամփը պատասխանել է. «Ամբողջ Ուկրաինայից»։
Ուելքերը հարցրել է Թրամփին, թե արդյոք նա նկատի ունի, որ Ռուսաստանը չի պահի Ուկրաինայի իր կողմից բռնագրաված ոչ մի տարածք։ Նա բացատրել է, որ խոսում է ուրիշ բանի մասին։
«Ո՛չ, ո՛չ։ Ռուսաստանը ստիպված կլիներ հրաժարվել ամբողջ Ուկրաինայից։ Որովհետև Ռուսաստանը ուզում է ամբողջ Ուկրաինան։ Եվ եթե ես չմիջամտեի, նրանք հիմա կպայքարեին ամբողջ Ուկրաինայի համար։ Ռուսաստանը չի ուզում այն հատվածը, որն այժմ ունի։ Ռուսաստանը ուզում է ամբողջ Ուկրաինան։ Եվ եթե ես չլինեի, նրանք կշարունակեին ավելի հեռու գնալ», - ասել է ԱՄՆ նախագահը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.