Թրամփը հրահանգել է 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել բոլոր արտասահմանյան ֆիլմերի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրահանգել է անհապաղ սկսել երկիր մտնող բոլոր արտասահմանյան ֆիլմերի համար 100 % մաքսատուրքերի սահմանման գործընթացը:
«Ամերիկյան կինոարդյունաբերությունը շատ արագ է մահանում... Այդ պատճառով ես լիազորում եմ առևտրի նախարարությանը և ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչին անհապաղ սկսել մեր երկիր մտնող՝ արտերկրում արտադրված ցանկացած ֆիլմի համար 100 % մաքսատուրք սահմանելու գործընթացը», - Truth Social սոցցանցում գրել է Թրամփը։
Ինչպես նշել է ամերիկյան առաջնորդը, ներկայում այլ երկրներ տարբեր խթաններ են գործադրում՝ ԱՄՆ-ից տանելու ռեժիսորներին և կինոստուդիաներին:
«Հոլիվուդը և ԱՄՆ-ի շատ այլ տարածաշրջաններ դատարկվում են։ Դրանքայլ երկրների համաձայնեցված ջանքերն են և հետևաբար սպառնալիք ազգային անվտանգությանը», - կարծում է Միացյալ Նահանգների նախագահը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի2-ին հրամանագիր է ստորագրել այլ երկրներից ներկրման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին: Տուրքերի բազային տոկոսադրույքը 10% է, իսկ 57 երկրների համար ապրիլի 9-ից սահմանվել են ավելի բարձր տոկոսադրույքներ, որոնք հաշվարկվել են՝ ելնելով տվյալ երկրի հետ պետությունների առևտրային պակասուրդից, որպեսզի լինի հավասարակշռություն։
Սակայն արդեն ապրիլի 9-ին ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ ավելի քան 75 երկրներ պատասխան միջոցներ չեն ձեռնարկել և բանակցություններ են խնդրել, ուստի բոլորի համար, բացի Չինաստանից, 90 օրով կգործեն ներմուծման 10 % բազային մաքսատուրքերը:
Առևտրային պատերազմում մի շարք քայլերից հետո չինական ապրանքների համար ԱՄՆ -ի լրացուցիչ «փոխադարձ» տուրքը հասել է 125%-ի, Չինաստանի պատասխան տուրքերը, որոնք սահմանվել են ամերիկյան ապրանքների համար, նույնպես կազմում են 125 %: Բացի այդ, պետությունները դեռ 20% տուրք ունեն Չինաստանի համար, որը սահմանվել է սինթետիկ թմրանյութերի դեմ այդ երկրի անբավարար պայքարի մեղադրանքով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.