Արտաշատում ու հարակից գյուղերում կարկուտը վնասել է ծիրանի այգիները
Արտաշատի կենտրոնական հատվածում տեղացած կարկուտը վնասներ է հասցրել ծիրանի և խաղողի այգիներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտեց Արարատի մարզպետարանի գյուղատնտեսական վարչության նախկին պետ Հայկազ Տերտերյանը, որը նույնպես գյուղատնտեսությամբ է զբաղվում մարզում։
«Հիմնականում տուժել են Արտաշատի կենտրոնական հատվածի այգիները` Արտաշատում, Վերին Արտաշատում, Այգեստանում, Լանջազատում։ Այդ տարածքներում հիմնականում պտղատու այգիներ են տուժել, բայց խաղողն էլ կվնասի, կջարդի։ Կարկուտն ամեն ինչն էլ ոչնչացնում է»,– ասաց մասնագետը։
Արարատի տարածաշրջանում կարկուտ այս պահին չի տեղացել, հորդառատ անձրևն էլ, Տերտերյանի դիտարկմամբ, նույնիսկ օգտակար է այգիների համար։
Չնայած վերոնշյալ գյուղերում կարկուտի հասցրած վնասներին` Տերտերյանը հուսով է, որ բերքն այս տարի ընդհանուր առմամբ առատ ու որակյալ կլինի։ Գինն էլ այդ դեպքում շատ բարձր չի լինի։
Նշենք, որ վերջին շրջանում առանց ցրտահարությունների, տեղումնառատ և արևոտ գարունը մասնագետներին թույլ էր տալիս առատ բերքի մասին կանխատեսումներ անել։ Բայց եղանակը որոշեց անակնկալներ մատուցել։ Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում այսօր տեղացած հորդառատ անձրևներին զուգահեռ Արտաշատում ու հարակից գյուղերում խոշոր կարկուտ է գրանցվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.