«Ժողովուրդ»․ Բանակից ազատվելու «հրաշալի միջոց» է դարձել ՀՖՖ ԲԿՄԱ-ում գրանցվելը
Բանակից ազատվելու «հրաշալի միջոց» է դարձել 2019 թ․-ից ստեղծված ու մինչ օրս գործող ՀՖՖ ԲԿՄԱ–ում (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) գրանցվելը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ԿԳՄՍՆ՝ փորձելով հասկանալ՝ 2019-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը պարտադիր զինվորական ծառայությունից քանի անձ է ազատվել սպորտով զբաղվելու պատճառաբանությամբ և ստացել հետևյալ պատասխանը․
«2019-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայությունից սահմանված կարգով ազատվել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականների (երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող 68 ֆուտբոլիստ, այդ թվում՝ ըստ նշված տարիների զորակոչերի.
- 2019 թվական՝ 6 ֆուտբոլիստ,
- 2020 թվական՝ 6 ֆուտբոլիստ,
- 2021 թվական՝ 18 ֆուտբոլիստ,
- 2022 թվական՝ 15 ֆուտբոլիստ,
- 2023 թվական՝ 14 ֆուտբոլիստ,
- 2024 թվական՝ 9 ֆուտբոլիստ։
2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ՝ փաստաթղթերի ներկայացման ժամկետը չի ավարտվել: Սահմանված կարգի համաձայն՝ այն ավարտվելու է զորակոչի վերջին օրվան նախորդող 30-րդ օրը (գործընթացը շարունակվում է)»:
Թերթն ամփոփում է, որ այսպիսով ամեն տարի միջինում բանակից ազատվել է ֆուտբոլի մեկնարկային կազմի քանակով (11 անձ) երիտասարդ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.