Ֆրիդրիխ Մերցը ընտրվեց Գերմանիայի կանցլեր
Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը երկրորդ փորձից ընտրվել է Գերմանիայի կանցլեր։ Նրա թեկնածության օգտին քվեարկել է Բունդեսթագի 325 պատգամավոր՝ նվազագույնը պահանջվող 316-ից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Deutsche Welle»-ն։
Բունդեսթագում մայիսի 6-ին կայացած առաջին քվեարկության արդյունքներով՝ ՔԴՄ-ի և Բավարիայի Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) պահպանողական դաշինքի թեկնածուն չի կարողացել բացարձակ մեծամասնություն հավաքել՝ նա ստացել է պատգամավորների նվազագույն պահանջվող 316 ձայնից միայն 310-ը։ Սա Գերմանիայի պատմության մեջ առաջին նման դեպքն է։ Բունդեսթագի նիստն ընդհատվել է կուսակցական խորհրդակցությունների համար։
Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության պահպանողական դաշինքը առաջին քվեարկությունից հետո մեղադրել է նոր իշխող կոալիցիայի իրենց գործընկերներին՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը սաբոտաժի մեջ։ ՔԴՄ-ի գլխավոր քարտուղար Կարստեն Լինեմանը ասել է. «Եվրոպային ուժեղ Գերմանիա է պետք, այդ իսկ պատճառով մենք չենք կարող մի քանի օր սպասել»:
Սոցիալ-դեմոկրատները, սակայն, վստահեցրել են, որ պատասխանատվությունն իրենց վրա չէ։ «Մենք ենթադրում ենք, որ մեր կողմից լիակատար հավանություն է եղել: Բացի այդ, ոչ ոք չի բացակայել»,-ասել է Սոցիալ-դեմոկրատների խմբակցության ղեկավար Լարս Քլինգբեյլին:
«Ալյանս 90/Կանաչներ» կուսակցությունը հայտարարել էր, որ չի ցանկանում օգնել Մերցին կանցլեր ընտրվելու համար բավարար ձայներ հավաքելու համար: Գերմանիայի խորհրդարանի Կանաչների խմբակցության համանախագահ Կատարինա Դրյոգեն ինքնին հասկանալի է համարել, որ իր խմբակցությունը չի կարող վստահություն հայտնել կանցլերին, ով, ըստ նրա, ցանկանում է Գերմանիան տանել սխալ քաղաքական ճանապարհով։ Միաժամանակ Դրյոգեն նույնպես կողմ է արտահայտվել երկրորդ փուլի հնարավորինս շուտ անցկացմանը։
Ընտրություններից հետո ՔԴՄ/ՔՍՄ-ն և սոցիալ-դեմոկրատները պայմանավորվել են ստեղծել իշխող կոալիցիա, որը մամուլը, պահպանելով այս կուսակցությունների ավանդական գույները, անվանեց «սև և կարմիր»։ Նրանք համապատասխան պայմանագիր են ստորագրել։ Ավելի վաղ կուսակցությունները բացահայտել էին Գերմանիայի նոր կառավարությունում ղեկավար պաշտոնների իրենց թեկնածուներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: