Թուրքիան և Ադրբեջանը աջակցել են Պակիստանին «Սինդուր» գործողությունից հետո
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարությունները չորեքշաբթի առանձին հայտարարություններ են տարածել՝ ի պաշտպանություն Պակիստանի, երբ Հնդկաստանը սկսեց «Սինդուր» գործողությունը հարևան երկրում «ահաբեկչական ենթակառուցվածքների» դեմ, հաղորդում է Hindustan Times-ը։
Թուրքիայի ԱԳՆ-ն երկուշաբթի հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Մտահոգությամբ հետևում ենք Պակիստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Հնդկաստանի կողմից երեկ երեկոյան (մայիսի 6-ին) կատարված հարձակումը մեծացնում է լայնածավալ պատերազմի վտանգը: Դատապարտում ենք նման սադրիչ քայլերը, ինչպես նաև քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները»:
Թուրքիայի ԱԳՆ-ն երկու կողմերին կոչ է արել «ողջախոհություն դրսևորել և զերծ մնալ միակողմանի գործողություններից»։ «Ակնկալում ենք, որ միջոցներ կձեռնարկվեն տարածաշրջանում լարվածությունը հնարավորինս շուտ նվազեցնելու համար, և որ կստեղծվեն անհրաժեշտ մեխանիզմներ, դրանց թվում՝ հակաահաբեկչական ոլորտում, նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։ Մենք աջակցում ենք նաև Պակիստանի կոչին՝ ապրիլի 22-ի ահաբեկչական հարձակման հետաքննություն անցկացնելու վերաբերյալ»,-հավելել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Թուրքիան այն քիչ երկրներից մեկն էր, որը կանգնած էր Պակիստանի կողքին Հնդկաստանի իրականացրած «Սինդուր» գործողությունից հետո, որը համաշխարհային աջակցություն ստացավ Պակիստանում ահաբեկչական ճամբարների և Քաշմիրում պակիստանյան օկուպացիոն ուժերի դեմ պայքարելու համար, հաղորդում են հնդկական լրատվամիջոցները։
Հարձակումից կարճ ժամանակ անց Ադրբեջանը ևս հայտարարություն տարածեց՝ դատապարտելով Պակիստանի դեմ «բռնությունը»։ «Ադրբեջանի Հանրապետությունը մտահոգություն է հայտնում Հնդկաստանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության միջև լարվածության հետագա սրման կապակցությամբ: Դատապարտում ենք Պակիստանի Իսլամական Հանրապետության վրա ռազմական հարձակումները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք: Համերաշխություն հայտնելով Պակիստանի ժողովրդին՝ մեր ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին և մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին»,-հնդկական լրատվամիջոցները մեջբերում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 13:51
Кафедральный собор Святого Григория Просветителя призвал граждан отправиться в Первопрестольный Святой Эчмиадзин.
-
2025-06-27 13:48
Полиция обыскивает автомобили, направляющиеся в Первопрестольный Эчмиадзин. Об этом сообщает телеграм-канал «Национальный фронт».
-
2025-06-27 13:46
Вчера мне казалось, что власти собираются отправить свои банды, но полагаю, что наше присутствие сыграло сдерживающую роль, и они понимали, что их попытка захватить Собор бандами не увенчается успехом, поэтому сегодня вы видите, что здесь сосредоточены сотни, если не больше тысячи полицейских. Об этом сегодня, 27 июня, в интервью Новости Армении - NEWS.am перед Патриархатом сказал соучредитель национально-гражданского объединения «Айакве» Аветик Чалабян.
-
2025-06-27 13:45
Несколько сотрудников СНБ Армении проникли в резиденцию Католикоса Всех армян через окно сторожевого поста.