Երևանի Պուշկինի անվան դպրոցում ստորագրահավաք է. պահանջում են վերադարձնել տնօրենին
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողները, աշակերտներն ու ուսուցիչները պահանջում են, որ իրենց դպրոցի տնօրենին աշխատանքից չազատեն։
Նրանք այսօր առավոտյան եկել են դպրոց ու տեսել, որ ո՛չ տնօրեն, ո՛չ պաշտոնակատար չունեն։ Լսել են, որ նրան հեռացրել են աշխատանքից ու ի պաշտպանություն տնօրեն Նատալյա Ստեփանյանի` ստորագրահավաք են սկսել դպրոցում։
«Արդեն 1000–ից ավել ծնող ստորագրել է, մենք պահանջում ենք, որ ԿԳՄՍ նախարարը բացատրի, թե ինչո՞ւ են դպրոցի տնօրենին հեռացրել աշխատանքից։ Ասում են` ատեստացիա չի անցել, բայց մենք ուզում ենք մեզ ցույց տան այդ ատեստացիայի արդյունքները, որովհետեև մեր տնօրենը խելացի է և բանիմաց, մենք չենք հավատում ուղակի ասեկոսեներին»,– լրագրողների հետ զրույցում ասաց ծնողկոմիտեի նախագահ Ալվինա Հովակիմյանը։
Այսօր ժամը 19։00-ին նրանք Տիգրան Ավինյանին և Ժաննա Անդրեասյանին հրավիրել են դպրոց` քննարկման, որպեսզի հասկանան այս քայլի պատճառները։ Իսկ եթե մինչև երկուշաբթի պատասխան չստանան, դպրոցում դասադուլ ու գործադուլ կկազմակերպեն։
Sputnik Արմենիան այս հարցով դիմել է նաև ԿԳՄՍ նախարարություն, սակայն պատասխան դեռ չի ստացել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.