«Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Գործընթացն արդեն տևական ժամանակ է՝ սկսվել էր։ Մայիսի 6-ին օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը կասեցվեց»,- նշեցին քաղավիացիայից։
Նշենք, որ ՕՇՎ-ն այն փաստաթուղթն է, առանց որի որևէ ավիաընկերություն չի կարող թռիչքներ իրականացնել։ Այն ունենալու գլխավոր պայմանը թռիչքների համար պիտանի օդանավ կամ վարձակալության մասին պայմանագիր ունենալն է: Քանի որ ավիաընկերությունն այս պահին չունի որևէ պիտանի օդանավ, ապագրանցում է կատարվել։
ՕՇՎ-ի գործողության ժամկետը կասեցված է 6 ամսով․ եթե այդ ժամկետում ավիաընկերությունը պիտանի օդանավ կամ դրա վարձակալության մասին պայմանագիր չներկայացնի ՀՀ քաղավիացիա, ապա կզրկվի ՕՇՎ-ից։
Հիշեցնենք՝ մարտի 17-ին «Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը հայտարարություն տարածեց, որ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։
Նշվում էր, որ նման որոշումը պայմանավորված է ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ։
«Հետքը» ապրիլի 19-ին գրել էր, որ «Հայկական ավիաուղիները» մինչև վերջերս ուներ 2 ինքնաթիռ, երկուսն էլ՝ Airbus A321 տիպի, որոնք ՀՀ-ում գրանցված էին որպես EK-AAD ու EK-AAB:
EK-AAD-ն Հայաստան էր տեղափոխվել 2022 թ. դեկտեմբերին ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում, սակայն այս տարվա ապրիլի 9-ին Երևանից թռել է Անթալիայի օդանավակայան, որտեղ բազավորվում է դրա նոր շահագործողը՝ թուրքական Southwind Airlines-ը: Վերջինիս ավիապարկում, ըստ planespotter.net-ի, օդանավը ստացել է TC-GRF գրանցումը:
Ինչ վերաբերում է EK-AAB-ին, ապա այն 2023-ի ապրիլին էր Հայաստան տեղափոխվել ու գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Ինքնաթիռը, սակայն, այս տարվա հունվարից կանգնած էր «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից էլ մարտի 25-ին թռել է Ստամբուլ, ապա գրանցվել վերոնշյալ Southwind Airlines-ի շարժակազմում որպես TC-GRG:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.