ՀՈՒՆԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ ՄԻ ՔԱՆԻ ԴԱՐՈՎ ԱՎԵԼԻ ՀԻՆ Է, ՔԱՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԷԻՆ
Հունական այբուբենը, որը ենթադրաբար ծագել է մ.թ.ա. 8-րդ դարում, Լեյդենի համալսարանի անցկացրած նորարարական հետազոտության շնորհիվ այժմ վերագնահատվում է: Գրի այդ համակարգը զարգացել է ավելի վաղ փյունիկյան այբուբենից և է ամենավաղ հայտնի այբուբենն է, որը համակարգված կերպով գրանցում է և՛ ձայնավորները, և՛ բաղաձայնները, գրում է Express-ը։
Հնագիտական և վաղ դասական ժամանակներում հունական այբուբենը գոյություն ուներ բազմաթիվ տեղական տարբերակներով։ Սակայն, մ.թ.ա. 4-րդ դարի վերջին հոնիական գրերի վրա հիմնված Էվկլիդեսյան այբուբենը, որը բաղկացած էր 24 տառից՝ ալֆայից մինչև օմեգա, տիպօրինակ դարձավ ամբողջ հունախոս աշխարհում։ Այս տարբերակը մինչ օրս գործածվում է հունական գրերում։ Դոցենտ Վիլեմեյն Վաալի հետազոտության նպատակն է պարզել՝ արդյոք հունական այբուբենը, որը սկզբնապես գրվել է փչացող նյութերի վրա, ըստ ամենայնի, մի քանի դարով ավելի հին է։
Նոր հայտնագործությունները ենթադրում են այբուբենի ավելի աստիճանական զարգացում և տարածում։ Ածխածնային թվագրումը, որը հնագիտական հետազոտությունների հիմնական գործիք է, ցույց է տվել, որ խեցեղենի վրա հայտնաբերված ամենավաղ հունական արձանագրությունները թվագրվում են մ.թ.ա. իններորդ կամ նույնիսկ տասներորդ դարով, ինչը դրանց ծագումը տեղափոխում է առնվազն մեկ դար առաջ։
Ավելին, ամենահին պահպանված արձանագրությունները, ամենայն հավանականությամբ, հազիվ թե լինեն հունական այբուբենով գրված առաջին տեքստերը, քանի որ այբբենական գրերի մեծ մասը գրվել է պակաս դիմացկուն նյութերի, մասնավորապես՝ պապիրուսի և փայտի վրա, որոնք հազվադեպ են պահպանվում երկար ժամանակահատվածում։
Այս վերագնահատումը կասկածի տակ է դնում Հունաստանում տևական «մութ դարաշրջանի» գաղափարը, երբ այբբենական գիրը մոտ չորս դար բացակայում էր։ Այն նաև ստիպում է մեզ վերանայել Եգեյան տարածաշրջանում հին գրագիտության վերաբերյալ մեր պատկերացումները և միգուցե փոխի մշակութային կարևորագույն իրադարձությունների, դրանց թվում՝ Հոմերոսի «Իլիականի» և «Ոդիսականի» վերաբերյալ մեր ըմբռնողությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.